пятница, 31 августа 2018 г.

«Միասին ազատ» նախագծային կլոր սեղան հանդիպում




Այսօր ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ  հանդիպում «Միասին ազատ» նախագծի շրջանակներում: Մասնակիցերն էին ֆրանսախոսների խումբը, ավագ դպրոցի սովորողները: Կրթահամալիրում հյուրընկալվել էր  նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության «Ազատ միասին» շարժման վերապատրաստող, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատու Զոյա Թորոսյանը:
Հանդիպման նպատակն էր ոչ միայն բացահայտել  ֆրանկոֆոնիան և իր գլխավոր  արժեքները՝ respect/հարգանք/, solidarité/հանդուրժողականություն/ և liberté/ազատություն/, այլ նաև  դառնալ դրա  կրողը  և  տարածողը:
Ծրագրում՝
  • Շրջայց դպրոցում
  • հանդիպում սովորողների հետ
  • «Ապրել միասին» ուսումնական նախագիծի ներկայացում
  •  Սովորողների հետ քննարկեցինք  ֆրանկոֆոնիայի արժեքները. որից  հետո սովորողները  բաժանվեցին 3 խմբերի՝ respect թիմ, solidarité թիմ և  liberté թիմ: Խմբերին տրվեց 10 րոպե ժամանակ, որպեսզի քննարկեն և գրեն  այն մոտեցումներն ու  պատճառները, որոնց առկայության  դեպքում կունենանք  respect / հարգանք/, solidarité/հանդուրժողականություն/ ետ liberté/ազատություն/: Վերջում խմբերը  ներկայացրեցին իրենց ստացած  արդյունքները՝ բառերի, ժեստերի և  սիմվոլների  տեսքով:
Ֆոտոշարք՝



 

Комментариев нет:

Отправить комментарий