вторник, 25 сентября 2018 г.

Պատժի դերը երեխայի կրթության մեջ

Картинки по запросу punition dans l'éducation


Պատժամիջոցները անկարողության նշաններ են:
Պատիժը չի ցուցադրում մեր  իշխանությունը, մենք պարժում ենք  իշխանության բացակայությունից:-Իզաբել Ֆիլիոզատ /հոգեբան/
Պատիժները աստիճանաբար խաթարում են ծնողի հեղինակությունը:
Երեխաներն սկսում են իրենք իրենց տհաճ զգացումներով  շրջապատել օրինակ՝ «ես պետք է պաշտպանվեմ», «Ես չեմ ուզում» կամ «ես վատն եմ»:
Մեկ անգամ պատժելով, ստիպված  ես  լինեկու  պարբերաբար  այն կրկնել և  դա պատժվողի  համար դառնում է սովորական երևույթ:
Այլ է երբ  խոսքը  գնում է « փոքր պատժի  մասին », որը կսթափեցնի  երեխային  առանց վնասելու: Սակայն  նույնիսկ  թեթև  պատիժները կորցնում են  իրենց  ուժը  պատանեկության շրջանում, երբ  երեխան հետզհետե  դառնում է  ավեկի  ինքնուրույն:

Մեծահասակները պետք է օգնեն  երեխաներին սոցիալականացվել, որի ընթացքում  ենթադրվում է, որ նա  կսովորի վրդովմունք, հուսահատություն  արտահայտություններին, որոնք  անցնում է պատժամիջոցովԻնչի համար է անհրաժեշտ մեծահասակներին երեխային  ասել  ոչ  և գծել  սահմաններ:
Հոգեբան սոցիոլոգ Ժան Էպշտեյնի վերլուծությունը:
Կարծում եմ բոլոր ծնողներն էլ հայտնվել են հետևյալ  երկընտրանքի  առջև "պատիժ թե երկխոսություն"
Ըստ  Ժան Էպշտեյնի  այս 2 հասկացություններն  այդքան էլ  հակասական չեն, ընդհակառակը
Երեխան իր հուզական հարմարավետությունն  ստեղծում է հետեւյալ 4 զգացմունքների հիման վրա՝  "Ես  իրավունք  ունեմ  անելու  ամեն  ինչ", "Ես աշխարհի  կենտրոնն եմ", "Ես  կարող  եմ  ունենալ այն ինչ  ուզում եմ" և "Ես ամեն ինչ  ուզում   եմ հենց  հիմա ": Այս դեպքում, մեծահասակները  պետք է օգնեն երեխային սոցիալականացվել, դա ենթադրում է, որ նրան պետք է սովորեցնել վրդովմունք/ հիասթափություն/ հասկացությունը, որն անբաժանելի է սոցիալական կյանքի ինտեգրման համար:
Որպեսզի պատիժը  լինի դրական և օգտակար  պետք է  իրագործվի հենց  տվյալ պահին,  հակառակ դեպքում  այն իմաստազրկվում է: Պետք է նաև հասկանալ, որ պատրժը երեխայի  տեսանկունից անիմաստ երևույթ է: Պատիժը  պետք է լինի պարզ, չվնասի երեխային ոչ  հոգեպես, ոչ  ֆիզիկապես: Սակայն, առաջին հերթին, պատժամիջոցը պետք է բացատրվի երեխային երկխոսության միջոցով: Միայն երկխոսությունը միշտ չէ որ արդյունավետ է, մյուս կողմից `նա պատժամիջոցների անխուսափելի« գործընկերն »է, որը թույլ է տալիս երեխային հասկանալ փոխզիջում հասկացությունը:
Թարգմանության աղբյուրները՝


Комментариев нет:

Отправить комментарий