1.Լեզու, որով խոսում
են ամբողջ աշխարհում:
220 միլիոնից ավելի
մարդ խոսում է ֆրանսերեն`աշխարհի 5 մայրցամաքներում: Սովորողների թվով անգլերենից հետո
երկրորդ օտար լեզուն է:
2. Աշխատանք գտնելու
լեզու է:
Ֆրանսերենի իմացությունը
ընդլայնում է միջազգային շուկայում աշխատանք գտնելու հնարավորությունները, ինչպես Ֆրանսիայում
այնպես էլ ֆրանկոֆոն երկրներում`Կանադա, Շվեյցարիա, Քեբեք, Բելգիա, Լյուքսեմբուրգ
…
3. Մշակութային լեզու
է:
Ֆրնսերենը` խոհարարության,
նորաձևության, թատրոնի, կերպարվեստի, պարի, ճարտարապետության միջազգային լեզուն է:
Ֆրանսերենի իմացությունը հնարավորություն է տալիս ֆրանսիական և ֆրանկոֆոն գրականության,
կինոյի, երաժշտության հայտնի գործերը ուսումնասիրել հենց բնագրով: Ֆրանսերենը Վիկտոր
Հյուգոյի, Մոլիերի, Լեոպոլդ Սեդարի, Էդիթ Պիաֆի, Ժան-Պոլ Սարտրի, Ալեն Դելոնի, Զինեդին
Զիդանի… լեզուն է:
4. Ճամփորդության
լեզու է:
Ֆրանսիան ամենաշատ
այցելվող երկրներից է`70 միլիոն այցելու տարեկան: Ֆրանսերենով ձեզ կհասկանան Մոնակոյու,
Շվեյցարիայում, Կանադայում, Աֆրիկայում, Սեյշելներում…
5. Ֆրանսիական համալսարաններում
ուսումը շարունակելու լեզու է:
Ֆրանսերեն խոսելը
հնարավորություն է տալիս ուսումը շարունակել ֆրանսիական բարձրակարգ համալսարաններում:
6. Միջաղգային հարաբերությունների
լեզու է:
Ֆրանսերենը ՄԱԿ-ի,
Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի, Միջազգային Կարմիր
խաչի աշխատանքային և պաշտոնական լեզուն է...
7. Տեղեկատվության
լեզու է:
Ֆրանսերենով են միջազգային
հայտնի լրատվական միջոցները (TV5,
France 24, Radio France Internationale).
8. Հաճելի է սովորել:
Հեշտ է սովորել ֆրանսերեն
զվարճանալով` շնորհիվ բազմաթիվ մեթոդների, ինչպես փոքրերի այնպես էլ մեծերի համար:
9. Լեզու է, որի իմացությունը հնարավորություն է տալիս հեշտ սովորել այլ լեզուներ:
Մասնավորապես ռոմանական
լեզուները`իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռումիներեն …, բայց նաև անգլերեն, քանի
որ անգլերենի բառապաշարի 50 տոկոսը առաջացել է ֆրանսերենից;
10. Սիրո լեզու է:
Ֆրանսերենը գեղեցիկ
է, երգեցիկ, հարուստ և այն համարում են սիրո լեզու: