Ֆրանսիական անիմացիայի դպրոցները ամբողջ աշխարհում համարվում են առաջատարներից: Ֆրանսիայում առաջին տեղում է Գոբելին՝ անիմացիոն կինոնկարի,լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի, ինտերակտիվ դիզայնի, վիդեոխաղերի, տպագիր եւ մուլտիմեդիա հաղորդակցություն, տեսանյութի ևւ ձայնի դպրոցը: Հիմնադրվել է ավելի քան 50 տարի առաջ, գտնվում է Փարիզում, ունի 980 սովորող: GOBELINS- ն առանձնանում է ստեղծագործական ինդուստրիայի բնագավառում՝ իր յուրօրինակության շնորհիվ. այստեղ ուսումնասիրվում են վիզուալ ստեղծագործության բոլոր ձևերը՝ նկարներից մինչև վիրտուալ իրականություն և այն նորացվում է անընդհատ:
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ գեղարվեստական կրթությունը ամբողջովին փոխվել է: « Թվային միջոցները փոփոխության անփոխարինելի արագացուցիչներ են», նշում է Նատալի Բերիան՝ Gobelins-ի տնօրենը: Տեխնիկական մակարդակում առաջընթացը տեղի է ունենում ծրագրերի, նոր գործիքների զարգացման շնորհիվ, բայց հատկապես կարևոր է մանկավարժության դերը:
Դպրոցները ստիպված են նորարարության գնալ, հակառակ դեպքում նրանք դուրս կմնան հասարակության հետաքրքրություններից: Այսօրվա սովորողներն առաջվանը չեն, նրանք արդեն գալիս են թվային միջոցներին տիրապետելով: Ուստի այս հաստատությունը զինված է նորարար գործիքներով, ստեղծվել են արտադրական լաբորատորիաներ, որտեղ բոլոր նորարարությունները կարող են փորձարկվել անմիջապես: Ստեղծվել են համագործակցային և ինքնակրթության պլատֆորմներ:
Այստեղ իրականացվում են նաև վիրտուալ դասեր, որոնց միջոցով դասավանդողը դառնում է ոչ թե գիտելիքի ուղիղ փոխանցողը՝ այլ պարզապես ուղեկցողը:
Հաջորդ քայլը, որը նախատեսված է Gobelins-ում «հարմարեցված ուսուցումն» է, որը թույլ կտա անհատականացնել ուսուցումը յուրաքանչյուր ուսանողի համար:
«Շատ դպրոցներ ուսուցումն սկսում են ավանդական մեթոդներով, հետո անցնում թվային միջոցներին, սակայն Gobelins-ում մենք մեր սովորողներին տալիս ենք տեխնոլոգիական առաջատար գիտելիք՝յրենց մասնագիտության մեջ խորանալու համար» նշում է Նատալի Բերիան:
առաջին դասարանում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը ներկայացնում է իր առանձնահատկությունները, և ոմանք ավելի շատ շեշտադրում են այդ հիմունքների վրա `կապված թվային գործիքների հետ:
Աղբյուրները՝