воскресенье, 26 ноября 2017 г.

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում

Картинки по запросу arts plastiques dans l'education publique

Սովորողի ընդհանուր կրթության մեջ  գեղարվեստի ուսուցումը  կարևոր տեղ  է  գրավում  ինչպես նրա զգայականության և  մտավոր զարգացման  մեջ այնպես էլ մշակութային և  սոցիալական  կրթության համար: Այն մտնում է պարտադիր դասավանդվող առարկաների մեջ ՝ այդպիսով նպաստելով  սովորողի ընդհանուր գիտելիքների և հմտությունների  ձեռքբերմանը: Գեղարվեստի օգնությամբ աշակերտների մոտ  ձևավորվում է ճաշակ և ստեղծականություն: Այն թույլ է տալիս բացահայտել ստեղծագործությունները ժանրերի, ոճերի և ժամանակաշրջանների  տարբերության  մեջ: Կրթելով տեսողությունը՝նպաստում է նաև լեզվական ձեռքբերումներին:
Նկարչություն
Տեսողական արվեստում նկարչությունը հիմնական գործունեություն էՍովորողների մեծամասնության կողմից  նկարչությունն  ընկալվում է  որպես  որևէ իրի նույնությամբ պատկերումը, սակայն  բացի  դրանից նկարչությունը հնարավորություն է տալիս  նաև մշակել ծրագիր, պատկերացնել ֆորմաներ, հնարավոր  տարածություններ:
Առաջին էսքիզից  մինչև  վերջնական արդյունքը սովորողն  ունենում է շղթայականություն՝ բացահայտելով իր մտքի առաջընթացը՝ էսքիզների, դետալների ուսումնասիրության, նկարի ամբողջականության ուսումնասիրության  միջոցով: Ուստի  կարող  ենք  ասել, որ  նկարչությունը սովորողին  հնարավորություն է տալիս ազատ թողնել իր  երևակայությունը, լինել արկածախնդիր, որի ընթացքում հայտնվում են անսպասելի պատկերներ, գրաֆիկական տարրեր:
Գեղանկարչություն
Գեղանկարչությունը գույն է և նյութ : Գույների  միջոցով այն ներկայացնում է մի աշխարհ, որում  առկա են նկարչի զգացողությունները: Գեղանկարչության շնորհիվ  սովորողը զարգացնում է գույների ֆիզիկական  բնութագրերի իր  պատկերացումները, բացահայտում է գույների երանգները և  նկարիչների կողմից մշակված  գունային համակարգերը տեսնելով՝ նա սովորում է ընտրել իր գույները՝  ներկայացնելով իր պոտենցիալը:

Կոլաժ


Կոլաժը առաջին հերթին տարասեռությունը էԱյն արվեստի և իրականության տարրերի միախառնումն է: Կոլաժի  միջոցով  սովորողը փորձարկում է իրականության և ստեղծագործության միջև  եղած  հարաբերությունները՝ համահունչ ավարտուն տեսք  տալով իր աշխատանքին: Այդ  գործընթացին մասնակից  են լինում կառուումն ու քանդումը, միատարրությունն ու  տարասեռությունը, կարգուկանոնն ու անկարգությունը:



четверг, 16 ноября 2017 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Նախագիծ « Տոնական դեկտեմբեր»

Картинки по запросу image de noël et nouvel an


Մասնակիցներ - միջին դպրեցի, Ավագ դպրոցի,  քոլեջի սովորողներ:
Նախագծի նպատակը - Երգերի, բանաստեղծությունների, բաղադրատոմսերի, ավանդույթների, մուլտֆիրմերի  միջոցով  սովորողները ծանոթանում են ֆրանսիական մշակույթի  առանձնահատկություններին:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը: Նյութն ավելի լավ պատկերացնելու  համար դիտում են նաև տեսահոլովակներ,նկարներ,  կատարում են օնլայն վարժություններ:
Նախագծի բովանդակությունը` 

Հոդվածի թարգմանություն՝

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում


1. Ամանորյա բարեմաղթանքներ, նամակ  Ձմեռ  Պապին՝
Voeux de Noel

Արդյունքը

2.Բառապաշար և ավանդույթներ՝

Traditions de Noël



3.Երգեր՝

4.Բանաստեղծություններ՝

5.Բաղադրատոմսեր՝
Sablés de Noël
Le gâteau renversé aux poires

6.Ֆրանսիայի ամենահետաքրքիր սուրբծննդյան տոնավաճառները՝
Les  plus beaux marchés de Noël de France
Videos

7.Ամանորյա  մուլտֆիլմերի դիտում՝
1.Histoire de Noël pour les enfants La rencontre du Père Noël 

2. Le conte du petit sapin.Raconte moi des histoires

3. Chloé rencontre le Père Noël

8. Հեքիաթի թարգմանություն:
Le petit sapin de Noel 

9. Յուրաքանչյուր  տարի  դեկտեմբերի 7-10 Լիոնում  նշում են լույսերի փառատոնը՝
LA FÊTE DES LUMIÈRES

Արդյունքը