Սովորողի ընդհանուր կրթության մեջ
գեղարվեստի ուսուցումը կարևոր տեղ է գրավում ինչպես նրա
զգայականության և մտավոր զարգացման մեջ այնպես էլ մշակութային և
սոցիալական կրթության համար: Այն մտնում է պարտադիր դասավանդվող
առարկաների մեջ ՝ այդպիսով նպաստելով սովորողի ընդհանուր գիտելիքների և
հմտությունների ձեռքբերմանը: Գեղարվեստի օգնությամբ աշակերտների մոտ
ձևավորվում է ճաշակ և ստեղծականություն: Այն թույլ է տալիս բացահայտել
ստեղծագործությունները ժանրերի, ոճերի և ժամանակաշրջանների
տարբերության մեջ: Կրթելով տեսողությունը՝նպաստում է նաև լեզվական
ձեռքբերումներին:
Նկարչություն
Տեսողական արվեստում նկարչությունը հիմնական գործունեություն է: Սովորողների մեծամասնության կողմից
նկարչությունն ընկալվում է որպես որևէ իրի նույնությամբ
պատկերումը, սակայն բացի դրանից նկարչությունը հնարավորություն է
տալիս նաև մշակել ծրագիր, պատկերացնել ֆորմաներ, հնարավոր
տարածություններ:
Առաջին էսքիզից մինչև վերջնական
արդյունքը սովորողն ունենում է շղթայականություն՝ բացահայտելով իր մտքի
առաջընթացը՝ էսքիզների, դետալների ուսումնասիրության, նկարի ամբողջականության
ուսումնասիրության միջոցով: Ուստի կարող ենք ասել,
որ նկարչությունը սովորողին հնարավորություն է տալիս ազատ թողնել
իր երևակայությունը, լինել արկածախնդիր, որի ընթացքում հայտնվում են
անսպասելի պատկերներ, գրաֆիկական տարրեր:
Գեղանկարչություն
Գեղանկարչությունը գույն է և նյութ :
Գույների միջոցով այն ներկայացնում է մի աշխարհ, որում առկա են նկարչի
զգացողությունները: Գեղանկարչության շնորհիվ սովորողը զարգացնում է գույների
ֆիզիկական բնութագրերի իր պատկերացումները, բացահայտում է գույների
երանգները և նկարիչների կողմից մշակված գունային համակարգերը
տեսնելով՝ նա սովորում է ընտրել իր գույները՝ ներկայացնելով իր պոտենցիալը:
Կոլաժ
Կոլաժը առաջին հերթին տարասեռությունը է: Այն արվեստի և իրականության տարրերի
միախառնումն է: Կոլաժի միջոցով սովորողը փորձարկում է իրականության և
ստեղծագործության միջև եղած հարաբերությունները՝ համահունչ ավարտուն
տեսք տալով իր աշխատանքին: Այդ գործընթացին մասնակից են լինում
կառուումն ու քանդումը, միատարրությունն ու տարասեռությունը, կարգուկանոնն
ու անկարգությունը:
Комментариев нет:
Отправить комментарий