понедельник, 29 октября 2018 г.

Ներառական կրթությունը և դրա առավելությունները

Картинки по запросу L’inclusion scolaire et ses avantages

Ներառական կրթությունը միտված է  գտնելու  ուղիները, որոնց  միջոցով մեր դպրոցները, դասերը, ծրագրերը և դասընթացները լինեն  այնպիսին, որ բոլոր երեխաները կարողանան մասնակցել կրթական պրոցեսին: Ներառումը բացահայտում է նաև դասավանդման տարբեր մեթոդներ, որպեսզի բոլոր երեխաները ակտիվորեն ներգրավվեն դասարաններում: Այս տերմինը միտում  ունի  զարգացնել բարեկամություն, փոխհարաբերությունների և փոխադարձ հարգանքի  ստեղծում սովորողների միջև և սովոևողների  ու ուսուցիչների միջև:Դպրոցում ներառականությունը  չի  վերաբերում  միայն որոշ սովորողների: Ներառականությունը հասկացություն չէ, որին  երեխան  պետք է  լինի  պատրաստ: Բոլոր երեխաները պետք է հաճախեն միևնույն  սովորական  դասերի: Ներառական կրթություն մի  մեթոդ է, որը  մեզ  ստիպում է լինել  ավելի  կրեատիվ և  մեր   դպրոցների միջավայրը դարձնել  այնպիսին,  որ  հասանելի  լինի  բոլոր  սովորողների համար: Կրեատիվ հասկացության տակ կարող  ենք  հասկանալ  օրինակ, որ դասավանդողն  այնպիսի մեթոդներ  և ստրուկտուրաներ  կիրառի, որ  դասընթացին մասնակցեն  բորոր  սովորողները:
Որպես արժեք, ներառական կրթությունն արժեվորում  է այն ակնկալիքիը, որ մենք ցանկանում ենք, որ մեր  երեխաներն  ընդունվեն իրենց կյանքում  այնպիսի  ինչպիսին  կան:
Համոզմունքներ եւ սկզբունքներ

·         Բոլոր  երեխաները կարող  են սովորել
·         Բոլոր  երեխաները հաճախում են այն  դասարան, որին համապատասխանում  են տարիքից  ելնելով
·         Բոլոր երեխաները ստանում են համապատասխան կրթական ծրագրեր
·         Բոլոր երեխաները ստանում են իրենց կարիքներին համապատասխան կրթական ծրագիր:
·         Բոլոր երեխաները մասնակցում են  ծրագրին զուհահեռ զբաղվածություններին  և արտադասարանական գործունեություններին
·         Բոլոր երեխաները  պետք է ցուցաբերեն համագործակցություն և օգտվեն տուն, դպրոց,  համայնք համագործակցությունից


Ներառական կրթության հիմնական առանձնահատկությունները
Ընդհանուր առմամբ, ներառական կրթությունը հաջողված կարող  ենք համարել, եթե հետևեմք հետևյալ կարևոր հատկանիշներին և գործելակերպին:
·         Ընդունել անվերապահորեն բոլոր երեխաներին սովորական դասարաններում և դպրոցական կյանքում:
·         Ապահովել աջակցություն որքան անհրաժեշտ է երեխաներին, ուսուցիչներին և դասերին, որպեսզի բոլոր երեխաները կարողանան լիովին մասնակցել իրենց դպրոցական  կյանքին և դասերին:
·         Ավելի  շատ  դիտարկել  թե  ինչ  կարող  են  անել  սովորողները, քան  այն  ինչ չեն  կարող:
·         Ուսուցիչներն ու ծնողները մեծ ակնկալիքներ ունեն բոլոր երեխաներից:
·         Կրթական արդյունքները դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների:Քանի  որ միևնույն  դասարանում  սովորողները կարող  են  ունենալ  տարբեր նպատակներ և  արդյունքներ:
·         Դպրոցները և դասընթացները  այնպես կազմապերպել, որոնք օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:
·         Տնորենի և ադմինիստրատիվ կազմի ներգրավվածությունը   ևս մեծ  նշանակություն ունի:
·         Ունենալ ուսուցիչներ, որոնք տիրապետեն տարբեր կրթական մեթոդների, որպեսզի տարբեր կարողություններով  երեխաները կարողանան միասին սովորել և չտուժոն ոչ  մեկը:
·         Տնօրենները, ուսուցիչները, ծնողները և այլ շահագրգիռ  մարդիկ միայն միասին աշխատելով  կարող  են  գտնել արդյունավետ միջոցներ ներառական  միջավայրում  որակյալ  կրթություն ապահովելու  համար:

Ներառական կրթության առավելությունները
Ներառական կրթությունը շատ կարևոր է, քանի որ
·         Բոլոր երեխաները կարող են դառնալ իրենց համայնքի մի մասը և ունենալ պատկանելության զգացում և ավելի լավ պատրաստվել համայնքի կյանքում, որպես երեխաների և չափահասներ:
·         Այն առաջարկում է ավելի լավ ուսուցման հնարավորություններ: Տարբեր ունակություններ ունեցող երեխաները հաճախ ավելի լավ են մոտիվացվում, երբ նրանք սովորում են այլ երեխաների հետ:
·         Բոլոր երեխաների սպասումները ավելին են: Ներառական կրթությունը հնարավորություն է  տալիս զարգացնել  անհատի ուժերն  ու տաղանդը: 
·         Այն թույլ է տալիս երեխաներին աշխատել անհատական նպատակների վրա,  իրենց տարիքի այլ աշակերտների հետ  միասին:
·         Այն  նաև խրախուսում է ծնողների մասնակցությունը իրենց  երեխայի  կրթության մեջ:
·         Այն քաջալերում է հարգանքի և պատկանելության մշակույթը: Այն նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալու անհատների  տարբերություններին և ընդունել այդ տարբերությունները:
·         Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս բոլոր  երեխաներին միմյանց միջև զարգացնել ընկերությունը:Ընկերությունն էլ իր հերթին զարգացնում է  դերի կարևորության մոդելը:

Աղբյուրը՝


среда, 24 октября 2018 г.

Ֆրանսիական հեքիաթներ

Նախագծային ուսուցման ստուգատես, նոյեմբերի 5-9


Նախագծ « Ֆրանսիակն հեքիաթների »

նկարագրություն՝ հոկտեմբերին Մկնիկներ դպրոցից   կրթահամալիր ժամանած  հյուրերը մեզ  նվիրեցին ֆրանսիական  հեքիաթների 4 գիրք, որոնք նախատեսում ենք  թարգմանել  հայերեն, քանի  որ դրանք  թարգմանված  չկան:
Սովորողները  հարստացնում են  բառապաշարը, ծանոթանում են  ֆրանսիական  մշակույթին;

Նախագծի ժամկետը՝ նոյեմբերի 5-9


Մասնակիցները՝ միջին  դպրոցի  ընտրությամբ  խումբ
Արդյունքը՝ հեքիաթի  թարգմանություն, հրապարակում  բլոգներում, կայքում, մեդիագրադարանի փաթեթ:

понедельник, 15 октября 2018 г.

Նախագծային ուսուցման ստուգատես, նոյեմբերի 5-9

ՊՈԵԶԻԱՆ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Картинки по запросу la  poesie dans la  chanson

Նպատակը՝ պոեզիայի մնայուն կտորների ուսումնասիրում (տարբեր լեզուներով), դրանց հիման վրա ստեղծված երգերի վերհիշում, տարածում։
Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ, , միջին դպրոցի  սովորողներ, տարբեր օտար լեզուների ընտրությամբ խմբերի սովորողներ
Համագործակցություն՝ մայրենի լեզու, օտար լեզուներ, երաժշտություն
Արդյունքը՝ համերգ «Պոեզիան երաժշտության մեջ» թեմայով։ Նախատեսվում է նոյեմբերին՝ Սեբաստացու օրերի շրջանակներում։
Հետազոտական փուլ. ուսումնասիրել ֆրանսերեն երգեր , լսել դրանք, գտնել բանաստեղծական հիմքը։ Տեղեկություն հավաքել բանաստեղծության և երաժշտության հեղինակների մասին։ Գրառում անել բլոգում երգ մասին ընդհանրապես, մասնավորապես ընտրված երաժշտության մասին։
Ընթացիկ փուլ-սովորել անգիր, պատրաստվել ընտրած երգը ներկայացնելու համերգին։
Ներկայացման փուլ-Համերգ




четверг, 11 октября 2018 г.

Էսսեներ Միասին ազատ, ազատ ապրելու համար




  • Նախագծի  ակնկալվող   արդյունքներից մեկն էլ էսսեների  բուկլետն էր, որն էլ նախատեսում էինք  ներկայացնել ֆրանկոֆոնիային  նվիրված  միջոցառումներին: Այս օրերին Ֆրանկոֆոնիայի Ավանում մի  շարք տաղավարներում  ներկայացրել  ենք մեր  նախագիծը և  էսսեների բուկլետը: Այսօր բուկլետները  ներկայացրել  եմ  նաև ֆրանսերեն  դասավանդողների կոնֆերանսի ընթացքում:











вторник, 9 октября 2018 г.

Ֆրանկոֆոնիայի գույները

Ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, բազմազանություն, բազմակարծություն և իհարկե գույներ, որոնք արտահայտվում են տարբեր մշակույթների  միջոցով: