Վերապատրաստումը կազմակերպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ալիանս ֆրանսեզի և ՀՀ կրթության նախարարության աջակցությամբ: Սեմինարը վարում էր ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կրթության և երիտասարդության բաժնի պատասխանատու Ֆատիմա Աուիդատը, Բեռնար Մողոն Բելգիայից, Loesje Armenia հայկական երիտասարդական միության նախագահ Հրանուշ Շահնազարյանը և Երևանում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Թորոսյանը:
Միասին Ազատ գաղափարի իրազեկման ուղղված այս սեմիանարն արդեն անց էր կացվել Դակարում, Բուխարեստում, Մարսելում, Քվեբեկում, ... այժմ էլ տեղի ունեցավ Երևանում:
Ծրագիր
Վերապատրաստումը տևեց օգոստոսի 27-31, ժամը՝09:00-17:00
Բաղկացած է հետևյալ կետերից՝
- Միջոցառման բացման արարողություն
- մաս 1- Կոտրել կարծրատիպերը, սովորել ճանաչել միմյանց
- մաս 2- Ուսումնասիրել սեփական տեսակետը, նախասիրությունները
- մաս 3- Բացահայտենք Միասին Ազատը և իր հիմնական արժքները ստեղծագործական ձևով:
- մաս 4- կարիքներ և իրավումքներ, խրախուսել համերաշխություն ու բազմազանության ընդունումը:
- Միջոցառման փակման արարողություն
Комментариев нет:
Отправить комментарий