четверг, 10 августа 2017 г.

Դմիտրի Շոստակովիչ

Թարգմանություն  ֆրանսերենից

… «Ժխտել մահն ու նրա ուժը անիմաստ է։ Ժխտենք թե ոչ, ամեն դեպքում մեռնելու ենք։ Բայց դա գիտակցելը դեռ չի նշանակում երկրպագել նրան։ Ես չեմ պաշտում մահը, ոչ էլ երգում եմ նրա փառքը․․․ Հիմարություն կլիներ պայքարել մահվան դեմ, բայց կարող ենք և պետք է պայքարենք բռնի մահվան դեմ։ Վատ է, երբ մարդիկ մեռնում են հիվանդությունից, կարիքից, բայց ամենավատն այն է, երբ մարդը սպանվում է մեկ այլ մարգու կողմից…»։
… 1917թ. փետրվարին, երբ փողոցում ցրում էին ամբոխին, մի կոզակ թրի մի հարվածով սպանեց մի տղայի…
Այդ տղային ես երբեք չեմ մոռացել և չեմ մոռանա։ Բազմաթիվ անգամ եմ փորձել նրա մասին երաժշտություն գրել։ Երբ ես փոքր էի, մի դաշնամուրային պիես գրեցի՝ «Սգո քայլերգ հեղափոխության զոհերի հիշատակին»։ Այնուհետև նույն թեմայով գրեցի իմ երկրորդ սիմֆոնիան, հետո տասներկուերրորդը»։
…«Պատերազմը զարհուրելի դժբախտություն էր։ Այն շատ դաժան էր։ Շատ ցավ, շատ արցունքներ։ Դեռ ավելի դժվար էր պատերազմից առաջ։ Քանի որ յուրաքանչյուրը մենակ էր իր ցավով։ Անկասկած միայն Լանենգղանների ընտանիքն էր, որ ոչ ոքի չէր կորցրել։ Հայր, եղբայր, մտերիմ։ Յուրաքանչյուրը ինչ֊որ մեկի համար ողբում էր։ Բայց պետք է ողբար անձայն, ծածկոցի տակ, որ ոչ ոք չտեսնր։ Բոլորը վախենում էին»։
… «Հենց դրա մասին են խոսում իմ բոլոր սիմֆոնիաները՝ չորրորդը, յոթերորդը, ութերորդը։ Իմ սիմֆոնիաների մեծ մասը հուղարկավորության մասին է։ Մեզ մոտ շատ մարդիկ կործանվեցին, և ոչ ոք չգիտի՝ որտեղ են նրանք թաղված։ Նույնիսկ նրանց մտերիմները չգիտեն։ Ահա թե ինչ եղավ իմ բազմաթիվ ընկերների հետ։ Որտե՞ղ կարող ենք հուշարձան կանգնեցնել նրանց համար։ Միայն երաժշտությունը կարող է դա անել։ Ես պատրաստ եմ ամեն մի զոհին մի գործ ձոնել։ Դժբախտաբար դա անհնար է։ Ուստի ես նրանց ձոնում եմ իմ ողջ երաժշտությունը։ Ես հավետ պահում եմ այդ մարդկանց հիշատակը։ Իմ գրեթե յուրաքանչյուր գործի մեջ ես փորձում եմ նրանց հիշատակել»։


… « Յոթերորդ սիմֆոնիան անշուշտ դարձավ ամենահայտնին իմ գործերից։ Ես միայն զգում եմ, որ մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչն է հարցը։ Բայցևայնպես, ամեն ինչ պարզ ասվում է երաժշտության մեջ։ Յոթերորդ և ութերորդ սիմֆոնիաները իմ ռեքվիեմներն են՝ նվիրված սովետական ռեժիմի կողմից բոլոր հարստահարվածներին և զոհվածներին։

Ջութակի և դաշնամուրի համար սոնատը նույնպես նվիրվում է այդ չարչարված և լուսավոր հոգիներին։
Սոնատ
***
… «Բռնակալները սիրում են լինել արվեստի հովանավորներ։ Դա գիտեն բոլորը։ Բայց նրանք ոչինչ չեն հասկանում արվեստից։ Ինչո՞ւ։
Քանի որ բռնությունը այլասերվածություն է, իսկ բռնակալները այլասերված էակներ են։ Դա ունի շատ պատճառներ։ Բռնակալը անխուսափելիորեն հասնում է ուժի՝ քայլելով դիակների վրայով։ Նա գրավված է ուժով և կարողությամբ՝ մարդկանց ոչնչացնելու, նրանց հետ կոպիտ վարվելու։ Իսկ ուժի գրավչությունը արդյո՞ք այլասերվածություն չէ։ Եթե լինենք տրամաբանական, այդ հարցին պետք է պատասխանենք դրական․․․ Եվ ուստի բավարարելով այլասերված ցանկությունները՝ մարդը հասնում է ուժի։ Բայց մեկ անգամ հասնելով, այն շարունակական է դառնում, քանի որ այժմ պետք է պայքարել նմանատիպ այլ անխոհեմությունների դեմ։ Եվ եթե թշնամիներ չկան, պետք է նույնիսկ հորինել։ Այլապես չես կարող գնալ մինչև վերջ։
Չես կարող ամբողջովին ոչնչացնել մարդկությանը, միայն կարող ես ոչնչացնել մի մասին։ Եվ առանց դրա որտե՞ղ կլինի ուժի ցնծությունը։ Այն քիչ բան կնշանակի։ Եվ այդ ուժը, այդ նոր «քաղաքացի―շեֆերը» կընդունեն արանց խղճի, քանի որ նրանք իրենց վիրավորված կզգան իրենց «մաքուր պահվածքի» մեջ։ Երբ նկարիչը սխալ նկարի շեֆի դիմանկարը՝ կանհետանա հավետ, ինչպես կանհետանա գրողը, եթե օգտագործի կոպիտ տերմիններ։ Ոչ ոք էսթետիկ զրույցի չի բռնվում նրանց հետ, նրանց չեն հրավիրում բացատրվելու, գալիս են պարզապես նրանց փնտրելու գիշերը։ Այդքանը։
Եվ չկան բացառիկ դեպքեր, ոչ էլ բացառություններ։ Պետք է դա հասկանալ։ Կարևորը այն չէ՝ ինչպես հասարակությունը կզգա ձեր ստեղծագործությունը, ոչ էլ այն, թե ինչպես կքննադատի։ Ի վերջո դա ոչ մի նշանակություն չունի։ Միակ բանը՝ ինչպե՞ս Շեֆը կգնահատի ձեր գործը։ Ընդգծում եմ կենսական կարևորությունը։ Քանի որ դա կյանքի ու մահու հարց է, բառի ուղիղ իմաստով։ Դա է պետք հասկանալ․․․
Ինչպես ասում է ասացվածքը՝ «Բավարար չէ սիրել սովետական ռեժիմը, պետք նա էլ ձեզ սիրի»։
Չորս նախերգանք
․․․«Իմ հիշողությունները, կամ ավելի շուտ հոկտեմբերյան հեղափոխության զգացողությունները կապված են իմ հոր նկարի հետ, նկար, որ ես կարուցեցի հարվածից հետո։ Ես իմ հորը ավելի կոնկրետ հիշում եմ մայրիկիս հետ բանտ այցելություններից, որտեղ նա բանտարկված էր հորեղբայր Մարիանի հետ՝ բոլշևիկների կողմից։ Դատապարտվել է կեղծ անձնագրեր սարքելու համար, մեղավոր է ճանաչվել հեղափոխական դատարանի կողմից։
1918թ. սեպտեմբերի հինգին սահմանվել էր մահապատիժ, բայց հայրս և հորեղբայր Մարիանը փայլուն հռետորներ էին, որ օգնել էին Լեհական բանակի ստեղծման առաջին միավորմանը, որը պետք է կռվեր Լեհաստանի ազատագրման համար։
Բոլշևիկները նման արարքը չէին ընդունի։ Ձերբակալումից հետո փորձեցին ներում ստանալ, բայց անարդյունք։ Նրանց մեղադրեցին լեհերին օգնելու մեջ, որոնք ցանկանում էին դուրս գալ ռուսական, հետո նաև սովետական տիրապետությունից։
Պատերազմից հետո մենք վերադարձանք Լեհաստան, նախ մենք՝ երեխաներս, հետո՝ մայրս և հորեղբայր Մարիանի այրին։ Ես դեռ չէի գիտակցում, թե ինչ ողբերգություն է ապրել մեր ընտանիքը, բայց ժամանակի ընթացքում իմ մեջ մեծանում էր անփոխարինելի կորստի զգացողությունը։ Այն, որ ես մեծացա առանց հորս, անկասկած կարևոր դեր խաղաց իմ կրթության մեջ։
Սակայն, այնուամենայնիվ, հայրս սիրող դաշնակահար էր, և ինձ պատմել են, որ ես նրան լսում էի շատ ուշադիր՝ նստելով դաշնամուրի մոտ»։




четверг, 20 июля 2017 г.

Տպավորություններ բելգիացի ճամբարականներից

Այցելություն  Հայաստան
Ես  այստեղ լավ ժամանակ եմ անցկացրել, ինձ Հայաստանում կարելի է ասել ամեն ինչ  դուր  եկավ, միակ բանը որ այդքան էլ ինձ դուր  չեկավ, այն էր, որ շատ էինք  այցելում  եկեղեցիներ, դրա  փոխարեն կուզենայի Երևանում  կամ Հայաստանի ավելի հեռավոր վայրեր  այցելել:
Ինձ  դուր  եկավ աշխատանքը և պետք է նշեմ, որ  մեր ղեկավարները շատ հարգալից էին  մեր  նկատմամբ: Ցավալի էր, որ ժամանակի  սուղ լինելու  պատճառով, երեխաների  հետ կարողացանք  պատրաստվել միայն ներկայացմանը, չկարողացանք ավելի մտերմանալ:
Ընդհանուր  առմամբ ճամբարն  ինձ  շատ  դուր  եկավ, կարողացանք  կապեր հաստատել  հայերի հետ, բացահայտեցինք  մշակութային  տարբերությունները՝ պար, լեզու…
Շնորհակալ  եմ հնարավորության համար, քանի  որ  ես միայնակ  դժվար թե  գայի Հայաստան: Շնորհակալ  եմ բոլորին, ովքեր  օգնեցին այստեղ  շատ  բան  բացահայտել, դա շատ հարստացնող էր:
Շատ շնորհակալություն, համբույրներ  Ժուլիից:
Ուղևորություն  դեպի Հայաստան
Ժամանելուց  առաջին բանը, որը մտածում էինք ինչպես  կանցնեն  այդ 2  շաբաթները: Լավ ընդունելություն, բայց  դժվար  աշխատանք: Առաջին  օրերին դժվար  էր  աշխատել  արևի  տակ, հոգնում էինք, բայց  ուժ  գործադրելով, կարծում եմ այդ  2  շաբաթվա  ընթացքում  լավ աշխատեցինք: Մի փոքր  դժվար  էր  ինձ համար, քանի  որ  ես  շատ չեմ սիրում շոգը, բայց  ընկերական միջավայրում  դա  էլ էր տանելի, և  առանց վարանելու  կկրկնեի:


Ես  ուրախ  եմ, որ  մասնակցել եմ  այս նախագծին: Ես սիրով բացահայտեցի մեկ  այլ  մշակույթ: Ինձ  հատկապես  դուր  եկան  հայկական ավանդական պարերը  սովորելը: Մեր  այցելած  վայրերը  շատ  հետաքրքիր  էին և  ինձ  հնարավորություն  տվեցին  ճանաչել Հայաստանն ու իր պատմությունը: Միակ  դժվարությունը  շոգն էր, առաջին  օրերին հատկապես,  քանի որ  Բելգիայի  համեմատ  այստեղ  շատ  շոգ է: Ոտելիքներից տպավորիչ  էր  լավաշը, որը  ես  կկարոտեմ: Ինձ դուր  եկան նաև  Հայաստանի բնապատկերները, տպավորիչ  էր  Սևանա լիճ  այցելությունը: Հայաստանից  լավ  հիշողություններ  եմ տանում, հույսով եմ  մի քանի տարի  հետո  կվերադառնամ:
Վելման
Ճամփորդություն  Հայաստան
Ահա  ավարտվեց Հայաստանում  կամավորական ծրագիրը: Բացառիկ փորձառություն: 2-րդ անգամն եմ մասնակցում   նմանատիպ  ծրագրի: Ինձ  համար  նմանատիպ  ծրագրերը  հնարավորություն եմ: Այս ճամփորդության  ժամանակ  ես  կարողացա բացահայտեն   հայկական մշակույթը՝ երգը, պարը…
Այդ ամենն  ինձ շատ  դուր  եկավ, հատկապես  մեր  վերջին փակման  ներկայացումը: Շատ   բաներ  սովորեցի և  իմացա հայերի  մասին օրինակ՝Ցեղասպանությունը:
Կարծում  եմ մեր՝  կամավորականի աշխատանքն օգտակար  էր:
Շնորհակալություն հայերին ընդունելության համար:
Դեհուդ  Կլառա
Ուղևորություն  դեպի Հայաստան
Ահա  ավարտվեց  այս հիանալի բացահայտումներով   հարուստ ճամփորդությունը: Այնքան բան կա պատմելու, գլուխս  լիքն է  հիշողություններով…
Հիանալի պահեր  ենք ապրել, սկսեմ   նրանից, որ  մենք տեսանք հիանալի  Արարատ  սարը՝ հայերի  պարծանքը:  Այդ  սարը  միշտ  այդտեղ  էր  մեզ  հետ: Շատ  վայրեր  ենք  այցելել, բայց  ամենատպավորիչը Ծիծեռնակաբերդի  թանգարանն  էր, որտեղ գիդը  մեզ  պատմեց  Ցեղասպանության մասին:  Սևանա  լիճ  այցելած  օրը  ևս տպավորիչ  էր:
Ես  բացահայտեցի  նոր  մարդկանց, որոնց  կկարոտեմ: Մենք  հիմա  մի  թիմ ենք:  Այս  ճամփորդությունը  միայն  սկիզբն է…
Ես  հիմա ինձ  ավելի  մեծ  ու  հասուն  եմ զգում: Երեխաների  հետ  անցկացրած  ժամանակը  նույնպես  ինձ  շատ  բան  տվեց, ուրախ  եմ որ  նրանց  նոր  բան կարողացա սովորեցնել,  հետք թողնել  Հայաստանում, որը  հարուստ է մշակույթով, արևով և հիանալի սարով: Այս ճամփորդությունը միշտ կմնա  իմ հիշողության  մեջ: Այս երեկո  ես  տխուր  եմ, որ  հեռանալու  եմ Հայաստանից, թողնելու  եմ  խմբի  հետ ապրած  փոքրիկ  կյանքը:
Կեցցե Հայաստանը
Սելին ԷԷկհուտ

Ուղևորություն  դեպի Հայաստան
Անտոնի Կուզիե
Հայաստան  կատարած իմ ճամփորդությունից  համոզվեցի, որ  պետք է  շարունակեմ  կամավորական աշխատանքով  զբաղվել: Հայաստանը  շատ  լավ  երկիր  էր: Քիչ Բելգիացիներ  են այցելում Հայաստան, ուստի ես  քիչ  բան գիտեի այս  երկրի մասին: Այժմ  կարող եմ վստահ  ասել, որ բնապատկերներն  իսկապես  տպավորիչ են: Ինձ  շատ դուր  եկավ թաղամասը, որտեղ  մենք  ապրում  էինք, մեզ ասացին, որ  այդտեղ տուրիստներ  չեն այցելում: Ինձ  դուր  չեկավ  այն, որ որպես  տուրիստ  մարդիկ  մեզ  տարօրինակ էին նայում, և  քանի  որ  լեզուն չգիտեինք  չէինք հասկանում  մարդիկ  մեզ  ինչ  են ասում  և  հակառակը:
Աշխատանքն  իրոք  հեշտ չէր: Մեզ  համար  անսովոր  էր  Հայաստանի  շոգը և  ինձ  համար  շատ  դժվար  էր  այդ շոգին աշխատել: Բայց  իմ  սկզբուլքային  լինելը, ինձ  օգնեց  աշխատել  հանում  խմբի:
Դպրոցը  շատ  գեղեցիկ էր: Իմ դպրոցն  այդպիսին չէր: Տպավորիչ  էր, որ դպրոցում մեզ առաջարկեցին  բազմապիսի  սպորտաձևեր: Երեխաները  ևս տպավորիչ  էին  և  ինձ  շատ  դուր  եկավ  նրանց  հետ  աշխատանքը  և  արդյունքը, որ վերջում  ունեցանք: Հուսամ մի  օր  նույնպես կվերադառնամ  Հայաստան:


Իմ  ճամփորդությունը  ձեր  լավ  երկիր՝Հայաստան
Ես իսկապես  գնահատեցի  ձեր  երկիրը, մշակույթը, այցելությունները, աշխատանքը, բայց հատկապես  հանդիպումը  հայերի  հետ,  ես ձեզ  կհիշեմ  իմ սրտում, բայց  հատկապես  Խորենին, որն  ինձ  սովորեցրեց  աշխատել  ձիերի  հետ, ձիավարություն:Շնորհակալություն ընդունելության համար:

Տամրի  Կենզա

2017 թվականի  Հայաստանի  կամավորական ճամբարը  բացառիկ էր: Չնայած  շատ  շոգ  կլիմային, հեռավորությանը, օտար  լեզվին,  իմ սրտում մնացել  են հանդիպումները, այցելությունները, հիանալի պահերը: Այս  օրերի  ընթացքում ես բացահայտեցի  որ  Հայաստանը  ունի  շատ հարուստ  պատմություն, և  անհնար  է նրանով  չհետաքրքրվել, որպեսզի բացահայտել  մեր բոլորի  Պատմությունը:  Հայաստանը  ունի  բացառիկ  ռելիեֆ: Երևանով  քայլելիս  մենք  նկատեցինք լեգենդար Արարատ սարը, մայրաքաղաքը շատ  գեղեցիկ էր: Ես ծանոթացա  ջերմ  մարդկանց  հետ, շնորհիվ Անիի, Վարդանի, Հայկի, Իռենի  սովորեցի  մի  քանի  հայերեն բառեր: Մեզ  հիացրեցին հայկական երգն  ու  պարը:Շնորհակալություն կազմակերպիչնեին՝ ՀՈՒՋ-ին, mskh-ին  այս արկածն  ապրելու  համար: Հաճույքով  կվերադառնամ  Երևան:

пятница, 12 мая 2017 г.

Այցելություն Ալիանս Ֆրանսեզ







«Գետը քաղաքում» նախագծի  շրջանակներում, այսօր Միջին  և  Ավագ դպրոցի ֆրանկոֆոնների հետ այցելեցինք  Ալիանս  Ֆրանսեզ: Մեր  նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել ֆրանսիացի  կամավորական Անժելիք Մանժնոյի  հետ: Հանդիպումը  մեզ համար  կարևոր  էր  և որպես ֆրանսերեն լեզվի  փորձառություն, և «Գետը քաղաքում» նախագծի  ներկայացում:
Նախ  յուրաքանչյուր  մասնակից  ներկայացավ, պատմեց իր  մասին, ինչու է որոշել սովորել  ֆրանսերեն, ներկայացրեցինք նաև կրթահամալիրը, «Գետը քաղաքում» նախագծը, վերջում  ներկայացրեցինք  ֆրանսերեն երգ: Սովորողները պատրաստել էին  հարցեր, որոնց ֆրանսուհին պատասխանեց  մեծ  սիրով:
Հանդիպեցինք  նաև Ալիանս  Ֆրանսեզի  տնօրեն Սյուզան Ղարամյանի հետ: Նա  մեզ  ներկայացրեց ինչ  գործունեություն է  ծավալում Ալիանս  Ֆրանսեզը, խոսեցինք հետագա համագործակցության մասին:
Անժելիկը պատմեց   իր  մասին և  մեզ ներկայացրեց իր  կողմից  նախապես պատրաստված նյութը  իր  քաղաքի, այնտեղով հոսող  գետերի, էկոլոգիական խնդիրների  մասին:
Նա Բրիտանիայի  Ղդոն քաղաքից էր, որի  միջով  անցնում է 2 գետ՝ Վիլենը՝ 218կմ, և  Նանտ  ու  Բրեստ  քաղաքներն  իրար  կապող  ջրանցքը՝364 կմ: Անցյալում այդ 2 գետերը մարդու  կողմից բազմաթիվ  փոփոխությունների  են ենթարկվել, և  այսօր  նրանք  համարվում են ոչ  բնական գետեր: Վիլենի դեպքում, քանի որ համարվել է վայրի և արագընթաց  գետ կառուցվել են ջուրը  զսպող բազմաթիվ փականներ, որպեսզի հնարավոր լինի նավարկել, որն էլ բերել է էկոլոգիական փոփոխությունների:
Նանտ-Բրեստ ջարանցքի դեպքում  2  քաղաքները իրար միացնելու համար փորվել  են արհեստական ջրանցքներ:Այսօր  փոխված գետերը  փորձում են վերականգնել  և  վերադարձնել գետերի բնական վիճակը:

Ֆրանսիայում  կան ջուրը պաշտպանող օրենքներ  և  յուրաքանչյուր  շրջան պատասխանատու է  իր տարածքով անցնող ջրի  համար, նրանց օգնում են ջրային ոստիկանները:

среда, 3 мая 2017 г.

Մայիսյան հավաք

set_character_style

Նախագիծ « Ֆրանսերեն երգեր»

Մասնակիցներ - միջին դպրոցի Ֆրանսերենի  խմբի սովորողներ 

Նախագծի նպատակը -  նախագծի ընթացքում սովորողները ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը, սովորում են ֆրանսերեն երգ,ծանոթանում  մշակույթի առանձնահատկություններին:


Նախագծի իրականացման ընթացքը - երգի տեքստի ընթերցում, թարգմանություն, ճիշտ  երգեցողություն:



Նախագծի բովանդակությունը`

Արդյունքում՝
Արդյունքում կունենանք օտարալեզու երգ: Համագործակցություն Ալյանս ֆրանսեզի հետ: Մայիսի 12-ին, Հանդիպում ֆրանսիացի կամավորականի  հետ, ծանոթություն, գետը քաղաքում նախագծի  ներկայացում, ֆրանսիացին էլ  կներկայացնի  իր  քաղաքի  գետի, լճի մասին, էկոլոգիական խնդիրների քննարկում, ծանոթություն:
Երգի ներկայացում;

среда, 12 апреля 2017 г.

Ֆրանսիայի խորհրդանիշները

Картинки по запросу symbole de la france

Ֆրանսիայի խորհրդանիշները վիճում են թե նրանցից ո՞վ է  ամենագլխավորը:

1.Աքաղաղ
-Բարև  ես պարոն Աքաղաղն  եմ:  Ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը: Աքաղաղը  Գալիայի խորհրդանիշն էր, քանի որ լատիներենում գալիացի/ ֆրանսիացի/ բառը   նշանակել է նաև  աքաղաղ:

2. Բագետ
-Կներես պարոն ոչ,ոչ,ոչ
Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Իմ անունը օրիորդ Բագետ է
Ինձ  գնահատում են ամբողջ աշխարհում
Ես էլեգանտ  եմ:

3. Ռոքֆոր
Օ՜, ոչ
-Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը:
Իմ անունը Ռոքֆոր է:
Ես ուժեղ եմ և շատ  համեղ:
Նույնիսկ  ասում են, որ Ֆրանսիայում տարվա ամեն օրը իրեն հատուկ պանրի տեսակ ունի:

4. Կրուասան
-Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը:
Իմ անունը կրուասան է:
Կրուասանը Ֆրանսիայում ամենահայտնի և ճանաչված հացաբուլկեղեն է:

5. Էֆելյան աշտարակ
-Ինչպե՞ս թե
Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Ես օրիորդ  Էֆելյան աշտարակն եմ
Ես բարձրահասակ եմ իմաստուն: Ինձ անվանում  են երկաթյա տիկին:

6. Նապոլեոն
-Լռություն, ոչ  մի  ձայն: Ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Ես  Ֆրանսիայի ամենահայտնի գեներալն եմ:

7. Վեցանկյուն (Ֆրանսիայի աշխարհագրական տեսքը ֆարտեզի վրա)
-Կներեք, բայց Ֆրանսիան  ես եմ:
Քանի որ դուք ինչքան էլ վիճեք  բոլորդ էլ  իմ ներսում են գտնվում:




 

 


 

понедельник, 19 декабря 2016 г.

Օտարագիր հայեր




Մասնակիցներ` 10-11-րդ դասարանի սովորողներ

Նախագիծ " Օտարագիր  հայեր"

Ներկայացնելու ենք Շառլ Ազնավուրի ասույթներն ու  ստեղծագործությունը ֆրանսերեն - հայերեն
տարբերակներով:
Ծրագիր

Hier Encore- Աբրահամյան Տիգրան - 11 


RESTE- Նշանյան Արտակ -11


Charles Aznavour-Citations  – Ադել Միքայելյան -11
Charles Aznavour  né  le 22 mai 1924 à Paris, est un auteur-compositeur-interprète, acteur, écrivain et diplomate également acteur franco-arménien. 
Son père, Micha, arménien né en Géorgie, est le fils d'un ancien cuisinier du Tsar Nicolas II, était chanteur . Quant à sa mère, Knar, elle était comedienne.
Charles Aznavour grandit au milieu des artistes dans le petit restaurant qu’ouvre son père rue de la Huchette à Paris. Dès 9 ans, Charles Aznavour commence à se produire seul sur scène. Dès 1946 il est remarqué par la célèbre chanteuse française Edith Piaf.
 Tout au long de sa carrière Charles Aznavour a joué dans plus de soixantaine de films et composé plus de 1000 chansons. Il a chanté dans huit langues différentes. Il a 6 enfants de 3 mariages différents.
Il réside  en Suisse, où il est l'ambassadeur de l’Arménie.


Շարլ Ազնավուր-  Մերի Մարկոսյան-10 
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ-ի  մայիսի 22-ին, Փարիզում, նա  ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։
Նրա հայրը` Միշան, կայսր Նիկոլայ  2-րդի  խոհարարի որդին էր, որը երգիչ էր, իսկ մայրը`Քնարը  դերասանուհի էր: Շարլի մանկությունն անցնում է իր  հոր բացած  փոքր ռեստորանում, որտեղ այցելում թին տարբեր դերասաններ: 9 տարեկանից Շարլը  հանդես է գալիս միայնակ ելույթներով:
1946 թ-ին  նրան նկատում է հայտնի  երգչուհի Էդիտ  Պիաֆը, և միասին շաջագայում են Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
Իր  կարյերայի ընթացքում Շարլը խաղում է մոտ 60 ֆիլմում, և  գրում է  1000-ից  ավել  երգեր: Նա երգել է 8 տարբեր  լեզուներով:
Նա  ունի 6  երեխա, 3 տարբեր ամուսնություններց: Նա  ապրում է Շվեյցարիայում, որտեղ  Հայաստանի  դեսպանն է :

Citations
1. J'ai gagné ma liberté par mon travail et ce travail m'a littéralement emprisonné.
2. “On ne m'a jamais rien donné, même pas mon âge.”
3. “On ne récolte jamais que les sentiments que l’on sème.”
4.“Même lorsque l'on croit Que l'on n'attend plus rien Nous attendons toujours Quelque chose ou quelqu'un.”
5. “Si j'avais été blond aux yeux bleus, grand et élégant avec une voix pure, je n'aurais pas fait la même carrière”
6. Je ne peux être heureux que si je ne me vois dans tes yeux.
7.Il ne faut pas oublier tout ce que les immigrés ont apporté à La France, les Picasso, Béart, Cioran... C'est une chance extraordinaire pour la France. Il y a peut-être parmi eux de futurs Aznavour, qui sait?
8. Aime-moi comme tu n'as jamais aimé; aime-moi aussi fort que je t'aime.


 Շառլ Ազնավուր «Պիտի կարենալ»
Պիտի կարենալ ժպտալ վերստին  -  - Աբրահամյան Տիգրան- 11
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնուն է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ, ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ


Բախտի դեմ, որ մեզ ուզում է սանձել  -  Սոնա Բեզիրգանյան-11
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:


Պիտի կարենալ կսկիծը դաժան -   Արտակ Նշանյան-11
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ, բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ…


Charles Aznavour -Il faut savoir

Il faut savoir encore sourire – Աբրահամյան Տիգրան- 11
Quand le meilleur s'est retiré
Et qu'il ne reste que le pire
Dans une vie bête à pleurer

Il faut savoir, coûte que coûte
Garder toute sa dignité
Et malgré ce qu'il nous en coûte
S'en aller sans se retourner

Face au destin qui nous désarme –
Սոնա Բեզիրգանյան-11
Et devant le bonheur perdu
Il faut savoir cacher ses larmes
Mais moi, mon coeur, je n'ai pas su

Il faut savoir quitter la table
Lorsque l'amour est desservi
Sans s'accrocher l'air pitoyable
Mais partir sans faire de bruit

Il faut savoir cacher sa peine –
Արտակ Նշանյան-11
Sous le masque de tous les jours
Et retenir les cris de haine
Qui sont les derniers mots d'amour

Il faut savoir rester de glace
Et taire un coeur qui meurt déjà
Il faut savoir garder la face
Mais moi, mon coeur, je t'aime trop

Mais moi, je ne peux pas
Il faut savoir mais moi
Je ne sais pas...