«Գետը քաղաքում» նախագծի շրջանակներում, այսօր Միջին և Ավագ դպրոցի ֆրանկոֆոնների հետ այցելեցինք Ալիանս Ֆրանսեզ: Մեր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել ֆրանսիացի կամավորական Անժելիք Մանժնոյի հետ: Հանդիպումը մեզ համար կարևոր էր և որպես ֆրանսերեն լեզվի փորձառություն, և «Գետը քաղաքում» նախագծի ներկայացում:
Նախ յուրաքանչյուր մասնակից
ներկայացավ, պատմեց իր մասին, ինչու
է որոշել սովորել ֆրանսերեն, ներկայացրեցինք
նաև կրթահամալիրը, «Գետը
քաղաքում» նախագծը, վերջում ներկայացրեցինք ֆրանսերեն երգ: Սովորողները պատրաստել էին հարցեր, որոնց ֆրանսուհին պատասխանեց մեծ սիրով:
Հանդիպեցինք նաև Ալիանս Ֆրանսեզի
տնօրեն Սյուզան Ղարամյանի հետ: Նա մեզ ներկայացրեց ինչ գործունեություն է ծավալում Ալիանս Ֆրանսեզը, խոսեցինք հետագա համագործակցության մասին:
Անժելիկը պատմեց իր
մասին և
մեզ ներկայացրեց իր կողմից նախապես պատրաստված նյութը իր քաղաքի,
այնտեղով հոսող գետերի, էկոլոգիական խնդիրների մասին:
Նա Բրիտանիայի Ղդոն
քաղաքից էր, որի միջով անցնում է 2 գետ՝ Վիլենը՝ 218կմ, և Նանտ ու Բրեստ քաղաքներն իրար կապող ջրանցքը՝364 կմ: Անցյալում այդ 2 գետերը մարդու կողմից բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել, և այսօր նրանք համարվում են ոչ բնական գետեր: Վիլենի դեպքում, քանի որ համարվել
է վայրի և արագընթաց գետ կառուցվել են ջուրը զսպող բազմաթիվ փականներ, որպեսզի հնարավոր լինի
նավարկել, որն էլ բերել է էկոլոգիական փոփոխությունների:
Նանտ-Բրեստ ջարանցքի դեպքում 2 քաղաքները
իրար միացնելու համար փորվել են արհեստական
ջրանցքներ:Այսօր փոխված գետերը փորձում են վերականգնել և վերադարձնել
գետերի բնական վիճակը:
Ֆրանսիայում կան ջուրը
պաշտպանող օրենքներ և յուրաքանչյուր
շրջան պատասխանատու է իր տարածքով անցնող
ջրի համար, նրանց օգնում են ջրային ոստիկանները:
Комментариев нет:
Отправить комментарий