Վենետիկի հանրապետության լուծարումից, Իտալիայի թագավորության ստեղծումից և Նապոլեոն Բոնապարտի կողմից կրոնական կառույցներում ռեֆորմներից հետո Մխիթարյանների վենետիկյան աբբայությունը մասնատվելու վտանգի տակ էր հայտնվել, նաև Իտալիայի այլ եկեղեցական ուժերի կողմից այն կարող էր փակվել, բռնագրավվել, վաճառվել: Սակայն ակադեմիա խույս է տալիս նման ավարտից Նապոլեոն Բոնապարտի կողմից հրապարակած կայսերական հրամանագրի շնորհիվ /1810թ. օգոստոսի 10/ որը ճանաչեց Մխիթարյանների գիտական գործունեությունը և շնորհեց ակադեմիական ինստիտուտի կարգավիճակ: Այդ բացառիկ որոշումը Հայրերին հնարավորություն տվեց շարունակել իրենց գործունեությունն առանց մտահոգվելու:
Այնուհետև Մխիթարը Կոնստանտնուպոլսում հավաքեց մոտ 10 կրթված երիտասարդների, որոնք խոստացան բացառապես նվիրվել հայկական մշակույթին և Աստծո փառքին:
Այդ ակադեմիան միշտ պահպանվում է և իր անդամների շարքում ընդգրկում է ինչպես հայ, այնպես էլ Մերձավոր Արևելքի մեծանուն բանասերներ, լեզվաբաններ, պատմաբաններ, հնեաբաններ:
Bazmavep ամսագիրը, որը Մխիթարյան միաբանության պաշտոնական թերթն է մինչ այսօր պարբերաբար լույս է տեսնում՝հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:
Թարգմանության աղբյուրը՝ Jubilé de l'Ordre des Pères mékhitaristes գրքից:
Комментариев нет:
Отправить комментарий