Հունիսի 25-29, ժամը 9:00 ֊ 17:00 մասնակցել եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող և Ալիանս ֆրանսեզում իրականացվող վերապատրաստմանը։ Մասնակիցներն էին ֆրանսերեն լեզվի ուսուցիչներ և դասախոսներ ինչպես Երևանից այնպես էլ Հայաստանի մարզերից:
Վերապատրաստման թեմաներն էին՝
- Ֆրանսիական նոր մեթոդաբանական ձեռնարկների արդյունավետ կիրառումը ֆրանսերենի խորացված դասարաններում:
- դասապրոցեսի ճիշտ կազմակերպումը
- աշակերտակենտրոն ուսուցումը
Ֆրանսիայի դեսպան՝Ջոնաթան Լաքոթի հրավերով այցելել ենք նաև դեսպանատուն, որի նպատակն էր ծանոթանալ ֆրանսերեն դասավանդողների հետ: Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել եմ կրթահամալիրը, հնարավորությունները և հրավիրել եմ կրաթահամալիր, որին համաձայնել է:
Ինձ համար կարևոր էր ֆրանկոֆոն միջավայրը, կրթահամալիրը ներկայացնելը, հետաքրքիր դարդկանց հետ ծանոթանալը, որը հնարավորություն է համագործակցելու:
Комментариев нет:
Отправить комментарий