Բաժիններ
- Գլխավոր
- Գրադարան:Les livres et les sites (գրքեր և ուսումնական հասցեներ)
- Les connaissances élémentaires:Տարրական գիտելիքներ
- Թարգմանություններ, նախագծեր և արդյունքներ
- Jeux (խաղեր)
- Mes leçons ( իմ դասերը)
- Ծրագիր, օրացույց
- Les exercices -վարժություններ
- La France
- Grammaire (քերականություն)
- Francophonie (ֆրանկոֆոնիա)
- Poésie française
- Musique
- Ամառային ճամբար
- Ֆրանսերեն ուսուցչի լաբորատորիա
- 12ième classe
- 9-ième classe
- Միջին դպրոց
- Հաշվետվություն`սեպտեմբեր-դեկտեմբեր
- débutant
- Հաշվետվություն 2016-2017
- Collège
- Հոդվածներ
- «Ապրել միասին» ուսումնական նախագիծ
- Լրացուցիչ կրթություն
- 10-11ième classes
- niveau intermédiaire
понедельник, 11 декабря 2017 г.
пятница, 1 декабря 2017 г.
Հայ֊Բելգիական ճամբարի հեռանկարի քննարկում
Այսօր մեդիակենտրոնում Հայ֊Բելգիական ճամբարի հետագա համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՈՒՋ֊ի նախագահ պարոն Ս․ Ստեփանյանի և Ֆրանսիական համալսարանի կազմակերպիչ ուսանողների հետ։ Ներկա էին նաև կրթահամալիրի պատասխանատու կազմակերպիչները։ Ներկայացվեցին ճամբարի ընթացքում առաջացած խնդիրներն ու առավելությունները, որպեսզի հետագայում կազմակերպվող ճամբարն ավելի արդյունավետ լինի։ Քննարկումն անցավ կառուցողական միջավայրում։
воскресенье, 26 ноября 2017 г.
Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում
Սովորողի ընդհանուր կրթության մեջ
գեղարվեստի ուսուցումը կարևոր տեղ է գրավում ինչպես նրա
զգայականության և մտավոր զարգացման մեջ այնպես էլ մշակութային և
սոցիալական կրթության համար: Այն մտնում է պարտադիր դասավանդվող
առարկաների մեջ ՝ այդպիսով նպաստելով սովորողի ընդհանուր գիտելիքների և
հմտությունների ձեռքբերմանը: Գեղարվեստի օգնությամբ աշակերտների մոտ
ձևավորվում է ճաշակ և ստեղծականություն: Այն թույլ է տալիս բացահայտել
ստեղծագործությունները ժանրերի, ոճերի և ժամանակաշրջանների
տարբերության մեջ: Կրթելով տեսողությունը՝նպաստում է նաև լեզվական
ձեռքբերումներին:
Նկարչություն
Տեսողական արվեստում նկարչությունը հիմնական գործունեություն է: Սովորողների մեծամասնության կողմից
նկարչությունն ընկալվում է որպես որևէ իրի նույնությամբ
պատկերումը, սակայն բացի դրանից նկարչությունը հնարավորություն է
տալիս նաև մշակել ծրագիր, պատկերացնել ֆորմաներ, հնարավոր
տարածություններ:
Առաջին էսքիզից մինչև վերջնական
արդյունքը սովորողն ունենում է շղթայականություն՝ բացահայտելով իր մտքի
առաջընթացը՝ էսքիզների, դետալների ուսումնասիրության, նկարի ամբողջականության
ուսումնասիրության միջոցով: Ուստի կարող ենք ասել,
որ նկարչությունը սովորողին հնարավորություն է տալիս ազատ թողնել
իր երևակայությունը, լինել արկածախնդիր, որի ընթացքում հայտնվում են
անսպասելի պատկերներ, գրաֆիկական տարրեր:
Գեղանկարչություն
Գեղանկարչությունը գույն է և նյութ :
Գույների միջոցով այն ներկայացնում է մի աշխարհ, որում առկա են նկարչի
զգացողությունները: Գեղանկարչության շնորհիվ սովորողը զարգացնում է գույների
ֆիզիկական բնութագրերի իր պատկերացումները, բացահայտում է գույների
երանգները և նկարիչների կողմից մշակված գունային համակարգերը
տեսնելով՝ նա սովորում է ընտրել իր գույները՝ ներկայացնելով իր պոտենցիալը:
Կոլաժ
Կոլաժը առաջին հերթին տարասեռությունը է: Այն արվեստի և իրականության տարրերի
միախառնումն է: Կոլաժի միջոցով սովորողը փորձարկում է իրականության և
ստեղծագործության միջև եղած հարաբերությունները՝ համահունչ ավարտուն
տեսք տալով իր աշխատանքին: Այդ գործընթացին մասնակից են լինում
կառուումն ու քանդումը, միատարրությունն ու տարասեռությունը, կարգուկանոնն
ու անկարգությունը:
четверг, 16 ноября 2017 г.
Դեկտեմբեր ամսվա նախագծեր
Նախագիծ « Տոնական դեկտեմբեր»
Նախագծի նպատակը - Երգերի, բանաստեղծությունների, բաղադրատոմսերի, ավանդույթների, մուլտֆիրմերի միջոցով սովորողները ծանոթանում են ֆրանսիական մշակույթի առանձնահատկություններին:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը: Նյութն ավելի լավ պատկերացնելու համար դիտում են նաև տեսահոլովակներ,նկարներ, կատարում են օնլայն վարժություններ:
Նախագծի բովանդակությունը`
Հոդվածի թարգմանություն՝
Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում
1. Ամանորյա բարեմաղթանքներ, նամակ Ձմեռ Պապին՝
Voeux de Noel
Արդյունքը
2.Բառապաշար և ավանդույթներ՝
Traditions de Noël
Արդյունքը
Արդյունքը
Էրիկ Թելունց
Միլենա Թևատրոսյան
Անահիտ Ալեքսանյան
Անահիտ Հարությունյան
Մերի Հաջյան
Արդյունքը
Էրիկ Թելունց
Միլենա Թևատրոսյան
Անահիտ Ալեքսանյան
Անահիտ Հարությունյան
Մերի Հաջյան
3.Երգեր՝
4.Բանաստեղծություններ՝
Sablés de Noël
Le gâteau renversé aux poires
6.Ֆրանսիայի ամենահետաքրքիր սուրբծննդյան տոնավաճառները՝
Les plus beaux marchés de Noël de France
Videos
7.Ամանորյա մուլտֆիլմերի դիտում՝
1.Histoire de Noël pour les enfants La rencontre du Père Noël
2. Le conte du petit sapin.Raconte moi des histoires
3. Chloé rencontre le Père Noël
8. Հեքիաթի թարգմանություն:
Le petit sapin de Noel
9. Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-10 Լիոնում նշում են լույսերի փառատոնը՝
LA FÊTE DES LUMIÈRES
Արդյունքը
пятница, 20 октября 2017 г.
среда, 18 октября 2017 г.
Տնային աշխատանք `դեմ թե կողմ
Սակայն տնային առաջադրանքներն ունեն այլ գործառույթներ, որոնք կարող են արդյունավետ լինել, և դա կախված է մատուցման ձևից և քանակից։ Տնային առաջադրանքները նաև միջոց են ծնողներին տեղեկացնելու, ինչ է իրենց երեխան անցում, սովորողին ավելի պատասխանատու դարձնելու (ինքնուրունություն, ժամանակի կառավարում, պատասխանատվության զգացում)։
Եթե տնային արաջադրանքներ չկան, ապա կարևոր է ունենալ մեխանիզմ (դպրոց-ընտանիք), որը կնպասրի երեխա֊ ծնող֊դպրոց հարաբերություններին, որպեսզի ծնողը կարողանա ներգրավվի իր երեխայի ուսման մեջ, ծնողի համար առիթ է սովորողին քաջալերելու, արժևորելու ուսումնասիրվող նյութերը և այլն։
Ինձ թվում է հարցը այն չէ տնային տալ թե ոչ, այլ ավելի շուտ այն թե ինչ տիպի, ձևի, և քանակի պետք է լինեն այդ արաջադրանքները։ Օրինակ՝ ուսումնասիրական աշխատանք, որին կարող են մասնակցել նաև ծնողները, կամ տնային ընթերցանության նախագիծ․․․
Քեբեքի որոշ տարրական դպրոցներ, տնային արաջադրանքները փոխարինել են տնային ընթերցանությամբ 15 ֊ 30 րոպե, քանի որ ընթերցանությունը կարևոր պայման է ուսման մեջ։
четверг, 10 августа 2017 г.
Դմիտրի Շոստակովիչ
Թարգմանություն ֆրանսերենից
… «Ժխտել մահն ու նրա ուժը անիմաստ է։ Ժխտենք թե ոչ, ամեն դեպքում մեռնելու ենք։ Բայց դա գիտակցելը դեռ չի նշանակում երկրպագել նրան։ Ես չեմ պաշտում մահը, ոչ էլ երգում եմ նրա փառքը․․․ Հիմարություն կլիներ պայքարել մահվան դեմ, բայց կարող ենք և պետք է պայքարենք բռնի մահվան դեմ։ Վատ է, երբ մարդիկ մեռնում են հիվանդությունից, կարիքից, բայց ամենավատն այն է, երբ մարդը սպանվում է մեկ այլ մարգու կողմից…»։
… 1917թ. փետրվարին, երբ փողոցում ցրում էին ամբոխին, մի կոզակ թրի մի հարվածով սպանեց մի տղայի…
Այդ տղային ես երբեք չեմ մոռացել և չեմ մոռանա։ Բազմաթիվ անգամ եմ փորձել նրա մասին երաժշտություն գրել։ Երբ ես փոքր էի, մի դաշնամուրային պիես գրեցի՝ «Սգո քայլերգ հեղափոխության զոհերի հիշատակին»։ Այնուհետև նույն թեմայով գրեցի իմ երկրորդ սիմֆոնիան, հետո տասներկուերրորդը»։
…«Պատերազմը զարհուրելի դժբախտություն էր։ Այն շատ դաժան էր։ Շատ ցավ, շատ արցունքներ։ Դեռ ավելի դժվար էր պատերազմից առաջ։ Քանի որ յուրաքանչյուրը մենակ էր իր ցավով։ Անկասկած միայն Լանենգղանների ընտանիքն էր, որ ոչ ոքի չէր կորցրել։ Հայր, եղբայր, մտերիմ։ Յուրաքանչյուրը ինչ֊որ մեկի համար ողբում էր։ Բայց պետք է ողբար անձայն, ծածկոցի տակ, որ ոչ ոք չտեսնր։ Բոլորը վախենում էին»։
… «Հենց դրա մասին են խոսում իմ բոլոր սիմֆոնիաները՝ չորրորդը, յոթերորդը, ութերորդը։ Իմ սիմֆոնիաների մեծ մասը հուղարկավորության մասին է։ Մեզ մոտ շատ մարդիկ կործանվեցին, և ոչ ոք չգիտի՝ որտեղ են նրանք թաղված։ Նույնիսկ նրանց մտերիմները չգիտեն։ Ահա թե ինչ եղավ իմ բազմաթիվ ընկերների հետ։ Որտե՞ղ կարող ենք հուշարձան կանգնեցնել նրանց համար։ Միայն երաժշտությունը կարող է դա անել։ Ես պատրաստ եմ ամեն մի զոհին մի գործ ձոնել։ Դժբախտաբար դա անհնար է։ Ուստի ես նրանց ձոնում եմ իմ ողջ երաժշտությունը։ Ես հավետ պահում եմ այդ մարդկանց հիշատակը։ Իմ գրեթե յուրաքանչյուր գործի մեջ ես փորձում եմ նրանց հիշատակել»։
… « Յոթերորդ սիմֆոնիան անշուշտ դարձավ ամենահայտնին իմ գործերից։ Ես միայն զգում եմ, որ մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչն է հարցը։ Բայցևայնպես, ամեն ինչ պարզ ասվում է երաժշտության մեջ։ Յոթերորդ և ութերորդ սիմֆոնիաները իմ ռեքվիեմներն են՝ նվիրված սովետական ռեժիմի կողմից բոլոր հարստահարվածներին և զոհվածներին։
Ջութակի և դաշնամուրի համար սոնատը նույնպես նվիրվում է այդ չարչարված և լուսավոր հոգիներին։
Սոնատ
***
… «Բռնակալները սիրում են լինել արվեստի հովանավորներ։ Դա գիտեն բոլորը։ Բայց նրանք ոչինչ չեն հասկանում արվեստից։ Ինչո՞ւ։
Քանի որ բռնությունը այլասերվածություն է, իսկ բռնակալները այլասերված էակներ են։ Դա ունի շատ պատճառներ։ Բռնակալը անխուսափելիորեն հասնում է ուժի՝ քայլելով դիակների վրայով։ Նա գրավված է ուժով և կարողությամբ՝ մարդկանց ոչնչացնելու, նրանց հետ կոպիտ վարվելու։ Իսկ ուժի գրավչությունը արդյո՞ք այլասերվածություն չէ։ Եթե լինենք տրամաբանական, այդ հարցին պետք է պատասխանենք դրական․․․ Եվ ուստի բավարարելով այլասերված ցանկությունները՝ մարդը հասնում է ուժի։ Բայց մեկ անգամ հասնելով, այն շարունակական է դառնում, քանի որ այժմ պետք է պայքարել նմանատիպ այլ անխոհեմությունների դեմ։ Եվ եթե թշնամիներ չկան, պետք է նույնիսկ հորինել։ Այլապես չես կարող գնալ մինչև վերջ։
Չես կարող ամբողջովին ոչնչացնել մարդկությանը, միայն կարող ես ոչնչացնել մի մասին։ Եվ առանց դրա որտե՞ղ կլինի ուժի ցնծությունը։ Այն քիչ բան կնշանակի։ Եվ այդ ուժը, այդ նոր «քաղաքացի―շեֆերը» կընդունեն արանց խղճի, քանի որ նրանք իրենց վիրավորված կզգան իրենց «մաքուր պահվածքի» մեջ։ Երբ նկարիչը սխալ նկարի շեֆի դիմանկարը՝ կանհետանա հավետ, ինչպես կանհետանա գրողը, եթե օգտագործի կոպիտ տերմիններ։ Ոչ ոք էսթետիկ զրույցի չի բռնվում նրանց հետ, նրանց չեն հրավիրում բացատրվելու, գալիս են պարզապես նրանց փնտրելու գիշերը։ Այդքանը։
Եվ չկան բացառիկ դեպքեր, ոչ էլ բացառություններ։ Պետք է դա հասկանալ։ Կարևորը այն չէ՝ ինչպես հասարակությունը կզգա ձեր ստեղծագործությունը, ոչ էլ այն, թե ինչպես կքննադատի։ Ի վերջո դա ոչ մի նշանակություն չունի։ Միակ բանը՝ ինչպե՞ս Շեֆը կգնահատի ձեր գործը։ Ընդգծում եմ կենսական կարևորությունը։ Քանի որ դա կյանքի ու մահու հարց է, բառի ուղիղ իմաստով։ Դա է պետք հասկանալ․․․
Ինչպես ասում է ասացվածքը՝ «Բավարար չէ սիրել սովետական ռեժիմը, պետք նա էլ ձեզ սիրի»։
Չորս նախերգանք
․․․«Իմ հիշողությունները, կամ ավելի շուտ հոկտեմբերյան հեղափոխության զգացողությունները կապված են իմ հոր նկարի հետ, նկար, որ ես կարուցեցի հարվածից հետո։ Ես իմ հորը ավելի կոնկրետ հիշում եմ մայրիկիս հետ բանտ այցելություններից, որտեղ նա բանտարկված էր հորեղբայր Մարիանի հետ՝ բոլշևիկների կողմից։ Դատապարտվել է կեղծ անձնագրեր սարքելու համար, մեղավոր է ճանաչվել հեղափոխական դատարանի կողմից։
1918թ. սեպտեմբերի հինգին սահմանվել էր մահապատիժ, բայց հայրս և հորեղբայր Մարիանը փայլուն հռետորներ էին, որ օգնել էին Լեհական բանակի ստեղծման առաջին միավորմանը, որը պետք է կռվեր Լեհաստանի ազատագրման համար։
Բոլշևիկները նման արարքը չէին ընդունի։ Ձերբակալումից հետո փորձեցին ներում ստանալ, բայց անարդյունք։ Նրանց մեղադրեցին լեհերին օգնելու մեջ, որոնք ցանկանում էին դուրս գալ ռուսական, հետո նաև սովետական տիրապետությունից։
Պատերազմից հետո մենք վերադարձանք Լեհաստան, նախ մենք՝ երեխաներս, հետո՝ մայրս և հորեղբայր Մարիանի այրին։ Ես դեռ չէի գիտակցում, թե ինչ ողբերգություն է ապրել մեր ընտանիքը, բայց ժամանակի ընթացքում իմ մեջ մեծանում էր անփոխարինելի կորստի զգացողությունը։ Այն, որ ես մեծացա առանց հորս, անկասկած կարևոր դեր խաղաց իմ կրթության մեջ։
Սակայն, այնուամենայնիվ, հայրս սիրող դաշնակահար էր, և ինձ պատմել են, որ ես նրան լսում էի շատ ուշադիր՝ նստելով դաշնամուրի մոտ»։

Подписаться на:
Сообщения (Atom)