Սակայն տնային առաջադրանքներն   ունեն այլ գործառույթներ, որոնք կարող են արդյունավետ  լինել,  և  դա   կախված  է   մատուցման  ձևից և   քանակից։ Տնային  առաջադրանքները  նաև միջոց  են ծնողներին տեղեկացնելու, ինչ է իրենց  երեխան  անցում, սովորողին ավելի պատասխանատու դարձնելու  (ինքնուրունություն, ժամանակի կառավարում, պատասխանատվության զգացում)։
Եթե տնային արաջադրանքներ չկան,  ապա  կարևոր  է  ունենալ մեխանիզմ  (դպրոց-ընտանիք),  որը  կնպասրի  երեխա֊ ծնող֊դպրոց հարաբերություններին, որպեսզի  ծնողը  կարողանա ներգրավվի  իր   երեխայի  ուսման մեջ, ծնողի համար  առիթ  է  սովորողին քաջալերելու,  արժևորելու  ուսումնասիրվող  նյութերը և  այլն։
Ինձ  թվում է հարցը  այն  չէ  տնային  տալ  թե  ոչ, այլ  ավելի  շուտ այն  թե  ինչ  տիպի, ձևի,   և քանակի  պետք է լինեն այդ  արաջադրանքները։ Օրինակ՝  ուսումնասիրական աշխատանք, որին  կարող  են  մասնակցել  նաև  ծնողները,  կամ  տնային  ընթերցանության  նախագիծ․․․
Քեբեքի որոշ  տարրական  դպրոցներ, տնային արաջադրանքները փոխարինել  են տնային ընթերցանությամբ  15 ֊ 30 րոպե, քանի որ  ընթերցանությունը  կարևոր  պայման է ուսման  մեջ։
 
Комментариев нет:
Отправить комментарий