пятница, 6 июня 2014 г.

Ինչու՞ սովորել ֆրանսերեն

1. Ֆրանսերենը միջազգային շփման լեզու էՖրանսերենը պաշտոնական լեզու է  հանդիսանում միջազգային  առաջատար  շատ  կազմակերպությունների համար, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՈ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Միջազգային Օլիմպիկան Կոմիտեն և այլն: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր մեջ է միավորում 56 անդամ-երկրների, որոնց 2012 թ. միացավ նաև Հայաստանը: Երկրագնդի 220 մլն. բնակչության համար ֆրանսերենը մայրենի կամ երկրորդ լեզու է հանդիսանում:

2. Ֆրանսերենը գործարար լեզու էՖրանսերեն լեզվի իմացությունը մեծ կարևորություն է ստանում միջազգային գործարար շփումների ժամանակ, քանի որ միջազգային ապրանքաշրջանառության շուրջ 20%-ն իրականացնում է ֆրանսախոս երկրների կողմից:
3. Ֆրանսերենը միջազգային զբոսաշրջության լեզու էՄԱԿ-ի Միջազգային Զբոսաշրջության Կազմակերպության տվյալների համաձայն  Ֆրանսիան համարվում է աշխարհի ամենաշատ այցելվող երկիրը: Եվ եթե հաշվի առնենք, որ Ֆրանսիայից բացի ֆրանսերենը պաշտոնական լեզու է համարվում նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում, Կանադայում, Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում և այլուր, ապա անհնար է դառնում պատկերացնել ժամանակակից միջազգային զբոսաշրջությունը առանց Ֆրանսերենի:
4. Ֆրանսերենը սիրո և նորաձևության լեզու էԱյն երգեցիկ է, ականջ շոյող, դիպուկ և հարուստ զանազան նրբություններով: Պատահական չէ, որ հենց Փարիզն է հանդիսանում համաշարհային նորաձևության և նոր շնչի մայրաքաղաքը:
5. Ֆրանսերենը  մշակույթի լեզու էՖրանսիան փառահեղ պատմության և հարուստ մշակութային երկիր է: Ֆրանսիական թատրոնը, կինոն, կերպարվեստը, երաժշտությունը, գրականությունը բոլոր ժամանակներներում էլ առաջատար  դիրքեր են զբաղեցրել համաշխարհային արվեստի դասակարգման ցանկում:
      6. Ֆրանսերենը բարձրակարգ եվրոպական կրթության հնարավորություն ընձեռող լեզու էՖրանսերենի իմացությունը բոլորին, անկախ ազգային պատկանելությունից, հնարավորություն է ընձեռում բարձրակարգ կրթություն ստանալ եվրոպական և հատկապես ֆրանսիական առաջատար համալսարաններում: Արտասահմանցի ուսանողների թվով Ֆրանսիան երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
7. Ֆրանսերենը օգնական լեզու է հանդիսանում այլ լեզուներ սովորելու  համար - Ֆրանսերեն լեզվի իմացությունը առավել դյուրին է դարձնում  ռոմանական խմբի մյուս լեզուների՝ իտալերենի, իսպաներենի, պորտուգալերենի, ռումիներենի յուրացումը: Թեև անգլերեն և ֆրանսերեն լեզուները պատկանում են լեզվական տարբեր խմբերի, այնուհանդերձ կան բազմաթիվ նման բառեր: Պատճառն այն է, որ 12-13-րդ դդ.՝ նորմանդական նվաճումների շրջանում, անգլո-նորմանդական դիալեկտը պետական լեզու էր հանդիսանում Անգլիայում, որի ազդեցությամբ էլ անգլերեն լեզվի բառարանային ֆոնդը կրկնապատկվեց շուրջ երկու անգամ:
Մաղթում եմ հաջողություն



Комментариев нет:

Отправить комментарий