среда, 16 мая 2018 г.

Համերգ նվիրված ֆրանկոֆոնիային




Կրթահամալիրում  շարումնակվում են ֆրանկոֆոնիային  նվիրված  միջոցառումները:
Այսօր կրթահամալիրի Մարմարյա սրահում Նոր դպրոցը ներկայացրեց  «Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտական գունապնակ» նախագիծը, որում  ներառված  էին  ֆրանկոֆոն  տարբեր երկրների  երաժշտություններ, որպես  համերաշխությոն  նշան:
Միջին և  կրտսեր  դպրոցի  սովորողները հմատեղ ներկայացրեցին ֆրանկոֆոնիայի հիմնը, որի  հիման վրա նկարահանվել  էր  նաև  տեսահոլովակ՝

ֆրանկոֆոնիա 2018






Կրթահամալիր  էին  այցելել  նաև Ալիանս Ֆրանսեզի  արտաքին  կապերի  պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը  և  ֆրանսիացի  ստաժոր  Նիկոլա Բղեժոն: Հյուրերը շատ տպավորված  էին  և  ցանկություն  հայտնեցին  հետագայում  նույնօես  համագործակցել:


Комментариев нет:

Отправить комментарий