1. Ալիանս Ֆրանսեզ
2. Հեռավար դասեր Ֆրանսիայում
Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցավ ֆրանսերեն դասավանդողների 14-րդ ամենամյա սեմինարը, որը կազակերպել էր CREFECO-ն (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոն) Ալիանս Ֆրանսեզի հետ համատեղ:
Թեման "Ոչ ուսումնական նպատակով ստեղծված նյութերը, կրթության մեջ հետաքրքրույուն առաջացնող միջոցներ" (մուլտֆիլմ, գովազդ, կաճամետրաժ ֆիլմ, նկար, տեսանյութ, երգ և այլն):
Նախ յուրաքանչյուր դասավանդող, պետք է ներկայացներ իր դպրոցը /համալսարանը/, ֆրանսերեն սովորողների թիվը և դասավանդման մեթոդը: Պետք է նշեմ, որ երբ խոսքը գնում է մեր կրթահամալիրի մասին հարցերն ու հետաքրքրությունները միշտ էլ շատ են լինում, այս անգամն էլ բացաառություն չէր: Սիրով ներկայացրել եմ կրթահամալիրը, կրթության վերաբերյալ մեր մոտեցումները: Ֆրանսերեն սովորողների թվով ևս լավ դիրքերում էինք/50-ից ավել սովորող/, համեմատության համար նշեմ, որ Շիրակացու ճեմարանում ֆրանսերեն սովորողների թիվը 3-ն է: Թեման ինձ համար նորություն չէր, քանի որ մեր ֆրանսերենի դասերը կազմում եմ օգտագործելով նմանօրինակ նյութեր, սակայն ձեռք բերված նոր գիտելիքների և հմտությունների շնորհիվ մեր դասերը կդառնան ավելի արդյունավետ և գրավիչ: Ինձ համար կարևոր էր ֆրանսերեն միջավայրը, տեղեկատվությունը, նոր ծանորությունները, կարծիքները: Առիթ ունեցա ներկայացնելու նաև մեր ֆրանսերենի ուսումնական բլոգը, աշխատանքները, իմ կողմից ստեղծված ուսումնական նյութերը և ուրախությամբ պետք է նշեմ, որ այն մեծ հետաքրքրություն առաջացրեց դասավանդողների շրջանում և շատերը գրանցեցին մեր բլոգի հասցեն, որպեսզի օգտագործեն իրենց դասապրոցեսում:
Տեղի ունեցան հանդիպումներ Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ:
Վերջում ստացանք վկայականներ:
2. Հեռավար դասեր Ֆրանսիայում
Հունիսի 28-ն ավարտվեցին նաև երիտասարդ դասավանդողների համար վիրտուալ դասեր ծրագիրը:Այն կազմակերպել էր CREFECO-ն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, Ֆրանսիայի Ռուան քաղաքի համալսարանում (վիրտուալ): Հայաստանից ընտրվել Էին 8 ուսուցիչներ, որոնց թվում էի նաև ես (թեկնածուները առաջադրվել են Երևանի պետական համալսարանի կողմից), կային նաև մասնակիցներ 6 տարբեր երկրներից: Ծրագիրրը կազմված էր դասախոսություններից, տնային առաջադրանքներից, ակտիվ քննարկումերից: Այս ծրագրի ընթացքում ևս առիթ եմ ունեցել ներկայացնել դպրոցը, այլընտրանքային կրթույունը, տեսանյութի միջոցով մեր դասապրոցեսը:
Այս ծրագրի ընթացքում ձեռք բերեցի ինքնավստահություն, նոր մեթոդներ, փորձ, հարուստ ուսումնական նյութեր, ֆրանսերենը կիրառելու առիթ ...
Ծրագրին մասնակցելու համար տրվելու է միջազգային սերտիֆիկատ:
The King Casino: The New King & The World of Gaming
ОтветитьУдалитьThe King Casino https://jancasino.com/review/merit-casino/ is the 토토 사이트 도메인 new place communitykhabar where the real money gambling is legal in worrione Florida and Pennsylvania. We love the new casino. We've got some great