вторник, 15 мая 2018 г.

Նախագիծ ՝Էրեբունի համայնքը Երևան 2800 ամյակին ընդառաջ

Նախագծի իրականացման վայրը - Էրեբունի համայնք 

Նախագխի ժամկետը ֊  18. 05. 2018

Համագործակցություն ֊ Վրացերենի և  ֆրանսերենի խմբի սովորողներ  

Նախագծի մասնակիցները - ավագ դպրոցի  սովորողներ,  դասավանդողներ՝ Ռինա Շագինյան,  Աննա Մարության:

Նախագծի նպատակը - Երևան 2800֊ամյակին  ընդառաջ, ուսումնասիևել և  ծանոթանալ համայնքին, խնդիրներին, միաժամանակ  տարածել կրթահամալիրի  տեղեկատվական  թերթիկները։

Նախագծի իրականացման ընթացքը - նախատեսվում է այցելություն  Լիոնի  այգի, և  հետևյալ դպրոցներ՝

Արդյունքում՝
200  հատ տեղեկատվական  թերթիկ  ենք առձեռն բաժանել՝
178 դպրոց երկու 9-րդ դասարան-45  հատ
160 դպրոց  չորս 9-րդ  դասարան-98 հատ
17 թերթիկ  բաժանել  ենք  դուրսը
 40 թերթիկ   66  դպրոցում:




понедельник, 19 марта 2018 г.

Ֆրանկոֆոնիայի օր կրթահամալիրում

Картинки по запросу francophonie
Բովանդակություն
Ծրագիր
1. « Ֆրանկոֆոնիա » նախագծի ներկայացում֊ Աննա Մարության
· ֆրանսիայի մշակութային վայրերը֊ Թելունց Էրիկ
· Թարգմանություններ Ֆրանսիական ամսագրերից, հեռուստաալիքներից֊Սոնա Բեզիրգանյան
· Խոհանոց֊ միջին դպրոցի սովորողներ
· Ֆրանսիական մշակույթ֊ Միլենա Թևատրոսյան
· Տեսահոլովակի ներկայացում֊ Աննա Մարության
Երաժշտական համար՝ Միջին դպրոց

2. «Ապրել միասին» ուսումնական նախագծի ներկայացում֊ Աննա Մարության, Հասմիկ Ղազարյան, նախագիծը շարունակվելու է մինչև հոկտեմբեր, գագաթաժողով
· Աֆորիզմներ «Միասին ազատ, ազատ ապրելու համար » ֊Թելունց Էրիկ
· Բանաստեղծությունների թարգմանություն֊ Միլենա Թևատրոսյան
· Քննարկում էսսեների շուրջ
· Ներկայանում է Անի Ասլիկյանը 184 դպրոցից
· Աննա Հարությունյանը պատմում է իր թարգմանության մասին

Ամփոփում երաժշտական համարով֊ միջին դպրոց

понедельник, 12 февраля 2018 г.

Համագործակցություն «Ապրել միասին» նախագծի շրջանակներում




Անի Ասլիկյանը սովորում է  184  դպրոցի  11-րդ դասարանում և ներկայացնում է իր էսսեն՝

«Չկա ավելի հեշտ բան, քան հանդիպել և ընկերանալ, դժվար է մնալ միասին և ապրել խաղաղ»


Կյանքում ամենից թանկ բաներից մեկը ընկերությունն է,քանի որ հենց դրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենանվիրական ու թանկ պահերին: Չկա ավելի հեշտ բան,քան հանդիպել և ընկերանալ, դժվար է մնալ միասին և ապրել խաղաղ:
Ինչպես հաջողության և անհաջողության մեջ են մեզ տվել ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Նա,ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել,որ ինքը երկու հոգի է:Կյանքի առաջնային ու ամենադժվար փորձություններից է հենց այդպիսի մեկին գտնելը:
Ամեն օր մենք ծանոթանում և շփվում ենք տասնյակ մարդկանց հետ, բայց մի որոշ ժամանակ անց դադարում ենք հետաքրքրվել միմյանցով: Սակայն իրական ընկերությունը չի ճանաչում ժամանակ և տարածություն: Այն ոչ թե քայքայվում,այլ ամրանում է բախտի զանազան փորձությունների արդյունքում:
Իսկական ընկեր ունենալու համար ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել: