пятница, 13 июля 2018 г.

2018-2019 ուսումնական տարվա նախագիծ

Картинки по запросу francophonie 2018
2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը՝ ուսումնական նախագիծ
Նախագիծ «Village  de  la  Francophonie»

Նախագծի իրականացման վայրը - Հյուսիսային  պողոտա

Նախագծի իրականացման ժամկետները - 2018թ. հոկտեմբերի 7-9

Նախագծի մասնակիցները -  ֆրանսերեն  լեզվի  ընտրությամբ  խմբեր, կրթահամալիրի երաժշտական խմբեր:
Նախագծի նկարագրությունը - 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հյուսիսային պողոտայում  կազմակերպվելու է «Village  de  la  Francophonie»/Ֆրանկոֆոնիայի փոքրիկ  քաղաք/  խորագրով  միջոցառումները, որին  մասնակցելու  են Ֆրանկոֆոնիայի  միջազգային  կազմակերպությունը, Ֆրանսիայիննդեսպանատունը,  Ալիանս  ֆրանսեզը  և  այլ կազմակերպություննե: Ներկա  են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Մակրոնը, Ֆրանկոֆոնիայի  միջազգային  կազմակերպություն  ղեկավար ՝ Միշել Ժանը, դեսպան  Լաքոթը և այլն:

Համագործակցություն - Կրթահամալիրի  երաժշտական  խմբերի  հետ՝ Ֆոլկ  բենդ, Պատանեկան երգչախումբ, Ալիանս ֆրանսեզի  հետ:

Նախագծի  բովանդակությունը - 
1.  ՞՞Ֆոլկ  բենդը՞՞կներկայացնի հայկական ազգային երաժշտությունը + 1 ֆրանսերեն երգ

2.Պատանեկան  երգչախումբը  հանդես  կգա  ֆրանսերեն  երգով

3.Ֆրանսերենի խմբի  սովորողները  կներկայացնեն  3-4  ֆրանսերեն  երգ

4.'' Libre  ensemble'' -ը  Էսսեների գրքի ներկայացում, նվիրում  ֆրանկոֆոն  հյուրերին

5. 2  տեսահոլովակի  ներկայացում՝


6. բառախաղերի կազմակերպում:

Комментариев нет:

Отправить комментарий