пятница, 22 июня 2018 г.

Վերապատրաստում Ալիանս ֆրանսեզում


Հունիսի 25-29, ժամը 9:00 ֊ 17:00 մասնակցել  եմ  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից  կազմակերպվող   և Ալիանս ֆրանսեզում իրականացվող վերապատրաստմանը։  Մասնակիցներն  էին ֆրանսերեն  լեզվի ուսուցիչներ և  դասախոսներ  ինչպես Երևանից  այնպես  էլ  Հայաստանի մարզերից:
Վերապատրաստման թեմաներն էին՝

  • Ֆրանսիական նոր  մեթոդաբանական ձեռնարկների արդյունավետ կիրառումը ֆրանսերենի խորացված  դասարաններում:
  • դասապրոցեսի  ճիշտ կազմակերպումը
  • աշակերտակենտրոն  ուսուցումը
Վերապատրաստման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանկոֆոնիայի  գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, որին  մեր կրթահամալիրը  նույպես  մասնակցություն է ունենալու:
Ֆրանսիայի  դեսպան՝Ջոնաթան  Լաքոթի հրավերով այցելել  ենք  նաև դեսպանատուն, որի  նպատակն էր  ծանոթանալ  ֆրանսերեն  դասավանդողների  հետ: Հանդիպման  ընթացքում դեսպանին ներկայացրել  եմ կրթահամալիրը, հնարավորությունները և հրավիրել  եմ  կրաթահամալիր, որին համաձայնել է:
Ինձ  համար կարևոր  էր ֆրանկոֆոն  միջավայրը,  կրթահամալիրը  ներկայացնելը, հետաքրքիր դարդկանց  հետ  ծանոթանալը, որը հնարավորություն է համագործակցելու:




Комментариев нет:

Отправить комментарий