воскресенье, 26 ноября 2017 г.

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում

Картинки по запросу arts plastiques dans l'education publique

Սովորողի ընդհանուր կրթության մեջ  գեղարվեստի ուսուցումը  կարևոր տեղ  է  գրավում  ինչպես նրա զգայականության և  մտավոր զարգացման  մեջ այնպես էլ մշակութային և  սոցիալական  կրթության համար: Այն մտնում է պարտադիր դասավանդվող առարկաների մեջ ՝ այդպիսով նպաստելով  սովորողի ընդհանուր գիտելիքների և հմտությունների  ձեռքբերմանը: Գեղարվեստի օգնությամբ աշակերտների մոտ  ձևավորվում է ճաշակ և ստեղծականություն: Այն թույլ է տալիս բացահայտել ստեղծագործությունները ժանրերի, ոճերի և ժամանակաշրջանների  տարբերության  մեջ: Կրթելով տեսողությունը՝նպաստում է նաև լեզվական ձեռքբերումներին:
Նկարչություն
Տեսողական արվեստում նկարչությունը հիմնական գործունեություն էՍովորողների մեծամասնության կողմից  նկարչությունն  ընկալվում է  որպես  որևէ իրի նույնությամբ պատկերումը, սակայն  բացի  դրանից նկարչությունը հնարավորություն է տալիս  նաև մշակել ծրագիր, պատկերացնել ֆորմաներ, հնարավոր  տարածություններ:
Առաջին էսքիզից  մինչև  վերջնական արդյունքը սովորողն  ունենում է շղթայականություն՝ բացահայտելով իր մտքի առաջընթացը՝ էսքիզների, դետալների ուսումնասիրության, նկարի ամբողջականության ուսումնասիրության  միջոցով: Ուստի  կարող  ենք  ասել, որ  նկարչությունը սովորողին  հնարավորություն է տալիս ազատ թողնել իր  երևակայությունը, լինել արկածախնդիր, որի ընթացքում հայտնվում են անսպասելի պատկերներ, գրաֆիկական տարրեր:
Գեղանկարչություն
Գեղանկարչությունը գույն է և նյութ : Գույների  միջոցով այն ներկայացնում է մի աշխարհ, որում  առկա են նկարչի զգացողությունները: Գեղանկարչության շնորհիվ  սովորողը զարգացնում է գույների ֆիզիկական  բնութագրերի իր  պատկերացումները, բացահայտում է գույների երանգները և  նկարիչների կողմից մշակված  գունային համակարգերը տեսնելով՝ նա սովորում է ընտրել իր գույները՝  ներկայացնելով իր պոտենցիալը:

Կոլաժ


Կոլաժը առաջին հերթին տարասեռությունը էԱյն արվեստի և իրականության տարրերի միախառնումն է: Կոլաժի  միջոցով  սովորողը փորձարկում է իրականության և ստեղծագործության միջև  եղած  հարաբերությունները՝ համահունչ ավարտուն տեսք  տալով իր աշխատանքին: Այդ  գործընթացին մասնակից  են լինում կառուումն ու քանդումը, միատարրությունն ու  տարասեռությունը, կարգուկանոնն ու անկարգությունը:



четверг, 16 ноября 2017 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Նախագիծ « Տոնական դեկտեմբեր»

Картинки по запросу image de noël et nouvel an


Մասնակիցներ - միջին դպրեցի, Ավագ դպրոցի,  քոլեջի սովորողներ:
Նախագծի նպատակը - Երգերի, բանաստեղծությունների, բաղադրատոմսերի, ավանդույթների, մուլտֆիրմերի  միջոցով  սովորողները ծանոթանում են ֆրանսիական մշակույթի  առանձնահատկություններին:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը: Նյութն ավելի լավ պատկերացնելու  համար դիտում են նաև տեսահոլովակներ,նկարներ,  կատարում են օնլայն վարժություններ:
Նախագծի բովանդակությունը` 

Հոդվածի թարգմանություն՝

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում


1. Ամանորյա բարեմաղթանքներ, նամակ  Ձմեռ  Պապին՝
Voeux de Noel

Արդյունքը

2.Բառապաշար և ավանդույթներ՝

Traditions de Noël



3.Երգեր՝

4.Բանաստեղծություններ՝

5.Բաղադրատոմսեր՝
Sablés de Noël
Le gâteau renversé aux poires

6.Ֆրանսիայի ամենահետաքրքիր սուրբծննդյան տոնավաճառները՝
Les  plus beaux marchés de Noël de France
Videos

7.Ամանորյա  մուլտֆիլմերի դիտում՝
1.Histoire de Noël pour les enfants La rencontre du Père Noël 

2. Le conte du petit sapin.Raconte moi des histoires

3. Chloé rencontre le Père Noël

8. Հեքիաթի թարգմանություն:
Le petit sapin de Noel 

9. Յուրաքանչյուր  տարի  դեկտեմբերի 7-10 Լիոնում  նշում են լույսերի փառատոնը՝
LA FÊTE DES LUMIÈRES

Արդյունքը

среда, 8 ноября 2017 г.

Նոյեմբեր ամսվա աշխատանքներ

նոյեմբերի 13-18
Համագործակցություն Հասնիկ  Ղազարյանի հետ:
Օդիսեուս Էլիտիսը  հույն Նոբելյան մրցանակակիր է, որը նաև  ֆրանսերենով է ստեղծագործել, բանաստեղծության թարգմանություն և հրապարակում  Թարգմանիրի  հատուկ  համարում:
Belle mais étrange patrie
Արդյունքը

Մասնակցություն   կլոր  սեկաններին՝
Կլոր սեղան-քննարկում «Ուսումնական աշուն»
Հանդիպում Կոկա֊կոլա ընկերության  աշխատակիցների հետ


Նախագծեր

Ավագ դպրոց

12-րդ դասարան

1. Նախագիծ   « tv5monde.com » հեռուստաալիքի հաղորդաշարերի թարգմանություն

Մասնակիցներ - Ֆրանսերենի  12 -րդ  դասարանի  սովորողներ  
Նախագծի նպատակը - ծանոթանալ աշխարհում  տեղի  ունեցող  իրադարձություննեին, նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողները  ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը
Նախագծի իրականացման ընթացքը - գտնել համապատասխան  նյութեր, դարձնել  ուսունական, թարգմանել:
Նախագծի բովանդակությունը-  tv5monde.com  
Արդյունքը՝ կունենանք թարգմանություններ, որոնք կհրապարակեն սովորողների  բլոգներում,  կայքում, ամսագրերում:
Արդյունքը՝
Նոր տիպի  սրճարաններ:

Գյուղատնտեսություն տանիքի վրա



10-11-րդ դասարան , քոլեջ

Նախագիծ « Մշակութային Փարիզ»

Մասնակիցներ - 10-11-րդ դասարանի սովորողներ, քոլեջի սովորողներ:
Նախագծի նպատակը - Մշակութային ծանոթություն: Ֆրանսիայի  հուշարձաններն  աշխարհում  ամենաշատ այցելվողներից են: Յուրաքանչյուր  տարի լույսերի  կամ սիրահարների  քաղաքը գրավում է միլիոնավոր տուրիստների: Այդ հուշարձանները  ներկայացնում են  նաև  Ֆրանսիայի  պատմությունը:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը: Նյութն ավելի լավ պատկերացնելու  համար դիտում են նաև տեսահոլովակ  տվյալ թեմայի վերաբերյալ:
Նախագծի բովանդակությունը` Les monuments de Paris 
Արդյունքը՝
Հաղթանակի  կամար

Էֆելյան աշտարակ

Սակրե կյոր բազիլիկ

Փարիզի աստվածամոր տաճար

Միջին դպրոց

1. Նախագիծ   « ֆրանսերենը  երգերով»

Մասնակիցներ - միջին  դպրոցի  սովորողներ 
Նախագծի նպատակը -  նախագծի ընթացքում սովորողները ձեռք են բերում ընթերցանության, թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը, սովորում են ֆրանսերեն երգ:
Նախագծի իրականացման ընթացքը - երգի տեքստի ընթերցում, թարգմանություն, ճիշտ  երգեցողություն, ձայնագրություն:
Նախագծի բովանդակությունը`

среда, 1 ноября 2017 г.

Ատեստավորում 2016-2017

Առաջադրանքներ

  1. Իրավական բաժին
  • ՀՀ օրենքը հանրակրթության մասին

ՀՀ օրենքը հանրակրթության մասին —  կարդացել եմ, գիտեմ:


  • Փոփոխություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությունում


Մանրամասն ծանոթացել եմ Կրթահամալիրի Կանոնադրության ինչպես նախկին, այնպես էլ ներկա՝ Կառավարության կողմից ՀՀ ԿԳՆ 15.05.2017թ. N 533-ն հրամանով հաստատված փոփոխություններին:

Փոփոխությունները վերաբերվում էին նոր իրողություններին ու մանկավարժական-փորձարարական նոր հնարավորություններին: Փոփոխությունների հիմնական հատվածը բաժին է ընկնում Կրթահամալիրի նոր կառուցվածքային կազմակերպմանը և կրթական տարբեր՝ այդ թվում լրացուցիչ ծրագրերի իրականացմանը: Կրթահամալիրի Կանոնադրության փոփոխությունները համապատասխանեցված են նաև ՀՀ Կրթության և ՀՀ Հանրակրթության մասին օրենքներում առկա փոփոխություններին:

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում, 2017-2018թ. ուսումնական պլաններում, ուսումնական պլաններով որոշված կարգերում փոփոխությունների առաջարկ.


  • Աշխատողի գործող Էլ. փոստի հետ կիրառել նաև g-mail՝ ցանցը, քանի որ ունենք աշխատողներ, ովքել աշխատում են նաև այդ տարածքում: Նրանց կարելի է տալ հնարավորություն:
  • Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ.

Այստեղ նշվում է, որ սովորողի և դասավանդողի մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է: Կրտսեր դպրոցներում սովորողների մասնակցության խնդիր գրեթե չկա, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում կա: Կարծում եմ` կարգը կարելի է համապատասխանեցնել առկա իրավիճակին:

2. Տեխնոլոգիական բաժին
Դասավանդողի բլոգի քարտեզ
Ֆրանսերեն լեզվի բլոգ
Գրքեր, ուսումնական հասցեներ
Տարրական գիտելիքներ
Թարգմանություններ, նախագծեր, արդյունքներ
Խաղեր
Իմ կողմից  ստեղծված  դասեր
Ծրագիր, օրացույց
Վարժություններ
Ֆրանսիա
Քերականություն
Հեքիաթներ
Ֆրանսիական պոեզիա
Երաժշտություն
Իմ մասին
Ֆրանկոֆոնիա
Միջին դպրոց
10, 11, քոլեջ
12 -րդ դասարան

Տեսադաս

Հոդված