воскресенье, 26 ноября 2017 г.

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում

Картинки по запросу arts plastiques dans l'education publique

Սովորողի ընդհանուր կրթության մեջ  գեղարվեստի ուսուցումը  կարևոր տեղ  է  գրավում  ինչպես նրա զգայականության և  մտավոր զարգացման  մեջ այնպես էլ մշակութային և  սոցիալական  կրթության համար: Այն մտնում է պարտադիր դասավանդվող առարկաների մեջ ՝ այդպիսով նպաստելով  սովորողի ընդհանուր գիտելիքների և հմտությունների  ձեռքբերմանը: Գեղարվեստի օգնությամբ աշակերտների մոտ  ձևավորվում է ճաշակ և ստեղծականություն: Այն թույլ է տալիս բացահայտել ստեղծագործությունները ժանրերի, ոճերի և ժամանակաշրջանների  տարբերության  մեջ: Կրթելով տեսողությունը՝նպաստում է նաև լեզվական ձեռքբերումներին:
Նկարչություն
Տեսողական արվեստում նկարչությունը հիմնական գործունեություն էՍովորողների մեծամասնության կողմից  նկարչությունն  ընկալվում է  որպես  որևէ իրի նույնությամբ պատկերումը, սակայն  բացի  դրանից նկարչությունը հնարավորություն է տալիս  նաև մշակել ծրագիր, պատկերացնել ֆորմաներ, հնարավոր  տարածություններ:
Առաջին էսքիզից  մինչև  վերջնական արդյունքը սովորողն  ունենում է շղթայականություն՝ բացահայտելով իր մտքի առաջընթացը՝ էսքիզների, դետալների ուսումնասիրության, նկարի ամբողջականության ուսումնասիրության  միջոցով: Ուստի  կարող  ենք  ասել, որ  նկարչությունը սովորողին  հնարավորություն է տալիս ազատ թողնել իր  երևակայությունը, լինել արկածախնդիր, որի ընթացքում հայտնվում են անսպասելի պատկերներ, գրաֆիկական տարրեր:
Գեղանկարչություն
Գեղանկարչությունը գույն է և նյութ : Գույների  միջոցով այն ներկայացնում է մի աշխարհ, որում  առկա են նկարչի զգացողությունները: Գեղանկարչության շնորհիվ  սովորողը զարգացնում է գույների ֆիզիկական  բնութագրերի իր  պատկերացումները, բացահայտում է գույների երանգները և  նկարիչների կողմից մշակված  գունային համակարգերը տեսնելով՝ նա սովորում է ընտրել իր գույները՝  ներկայացնելով իր պոտենցիալը:

Կոլաժ


Կոլաժը առաջին հերթին տարասեռությունը էԱյն արվեստի և իրականության տարրերի միախառնումն է: Կոլաժի  միջոցով  սովորողը փորձարկում է իրականության և ստեղծագործության միջև  եղած  հարաբերությունները՝ համահունչ ավարտուն տեսք  տալով իր աշխատանքին: Այդ  գործընթացին մասնակից  են լինում կառուումն ու քանդումը, միատարրությունն ու  տարասեռությունը, կարգուկանոնն ու անկարգությունը:



Комментариев нет:

Отправить комментарий