вторник, 21 августа 2018 г.

Վերապատրաստում ՛՛Միասին ազատ՛՛ խորագրով



Վերապատրաստումը կազմակերպել էր  Ֆրանկոֆոնիայի  միջազգային  կազմակերպությունը  Ալիանս ֆրանսեզի և  ՀՀ կրթության նախարարության աջակցությամբ:  Սեմինարը վարում  էր ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության կրթության  և երիտասարդության  բաժնի պատասխանատու Ֆատիմա  Աուիդատը, Բեռնար Մողոն Բելգիայից, Loesje Armenia հայկական երիտասարդական միության նախագահ Հրանուշ Շահնազարյանը և Երևանում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Թորոսյանը:
Միասին Ազատ գաղափարի  իրազեկման ուղղված այս  սեմիանարն  արդեն  անց էր կացվել  Դակարում,  Բուխարեստում, Մարսելում, Քվեբեկում, ... այժմ էլ  տեղի ունեցավ Երևանում:

Ծրագիր
Վերապատրաստումը տևեց օգոստոսի 27-31, ժամը՝09:00-17:00
Բաղկացած  է հետևյալ կետերից՝

  • Միջոցառման բացման արարողություն
  • մաս 1- Կոտրել  կարծրատիպերը, սովորել  ճանաչել միմյանց
  • մաս 2- Ուսումնասիրել սեփական տեսակետը, նախասիրությունները
  • մաս 3- Բացահայտենք  Միասին  Ազատը և իր  հիմնական  արժքները ստեղծագործական ձևով:
  • մաս 4- կարիքներ և իրավումքներ, խրախուսել համերաշխություն ու բազմազանության ընդունումը:
  • Միջոցառման փակման արարողություն
Այս վերապատրաստումը տարբերվում էր  նրանով, որ խմբում ընդգրկված  էին մինչև 34 տարեկան ոչ միայն դասավանդողներ, այլ նաև ուսանողներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնող մասնագետներ, որոնք կիսում են ֆրամկոֆոնիայի արժեքները՝հարգանք, հանդուրժողականություն, ազատություն: Վերապատրաստման մեջ գերակշռում էր գործնական մասը, նորարար մոտեցումները, հետաքրքիր էր աշխատել տարատարիք խմբում, բացահայտել ուսանողների հետաքրքիր մոտեցումը  տարբեր հարցերի  շուրջ:Ծանոթացա հետաքրքիր մարդկանց  հետ, որոնց հետ կշարունակեմ համագործակցել: Վերջում ստացանք  նաև վկայականներ:
Ֆոտոշարք







Комментариев нет:

Отправить комментарий