четверг, 30 июня 2016 г.

Վերապատրաստումներ

1. Ալիանս Ֆրանսեզ
Հունիսի 27-ից  հուլիսի 1-ը տեղի ունեցավ ֆրանսերեն դասավանդողների  14-րդ ամենամյա սեմինարը, որը կազակերպել էր CREFECO-ն  (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոն) Ալիանս Ֆրանսեզի հետ համատեղ:
Թեման "Ոչ ուսումնական նպատակով ստեղծված նյութերը, կրթության մեջ հետաքրքրույուն առաջացնող միջոցներ" (մուլտֆիլմ, գովազդ, կաճամետրաժ ֆիլմ, նկար, տեսանյութ, երգ և այլն): 
Նախ  յուրաքանչյուր դասավանդող, պետք է ներկայացներ իր դպրոցը /համալսարանը/, ֆրանսերեն սովորողների թիվը և դասավանդման մեթոդը: Պետք է նշեմ, որ երբ խոսքը գնում է մեր կրթահամալիրի մասին հարցերն ու հետաքրքրությունները միշտ էլ շատ են լինում, այս անգամն էլ բացաառություն չէր: Սիրով ներկայացրել եմ կրթահամալիրը, կրթության վերաբերյալ մեր մոտեցումները: Ֆրանսերեն սովորողների թվով ևս լավ դիրքերում էինք/50-ից ավել սովորող/, համեմատության համար նշեմ, որ Շիրակացու ճեմարանում ֆրանսերեն սովորողների թիվը 3-ն է: Թեման ինձ համար նորություն չէր, քանի որ մեր ֆրանսերենի դասերը կազմում եմ  օգտագործելով նմանօրինակ նյութեր, սակայն ձեռք բերված նոր գիտելիքների և հմտությունների շնորհիվ մեր դասերը կդառնան ավելի արդյունավետ և գրավիչ: Ինձ համար կարևոր էր ֆրանսերեն միջավայրը, տեղեկատվությունը, նոր ծանորությունները, կարծիքները: Առիթ ունեցա ներկայացնելու նաև մեր ֆրանսերենի ուսումնական բլոգը, աշխատանքները, իմ կողմից ստեղծված ուսումնական նյութերը և  ուրախությամբ պետք է նշեմ, որ այն մեծ հետաքրքրություն առաջացրեց դասավանդողների շրջանում և շատերը գրանցեցին մեր բլոգի հասցեն, որպեսզի օգտագործեն իրենց դասապրոցեսում
Տեղի ունեցան հանդիպումներ Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ:
Վերջում ստացանք վկայականներ:


            


2. Հեռավար դասեր Ֆրանսիայում
 Image result for les classe virtuelle

Հունիսի 28-ն ավարտվեցին նաև երիտասարդ դասավանդողների համար  վիրտուալ դասեր ծրագիրը:Այն  կազմակերպել էր CREFECO-ն,  ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի  հետ  համատեղ, Ֆրանսիայի  Ռուան քաղաքի համալսարանում (վիրտուալ): Հայաստանից ընտրվել Էին 8 ուսուցիչներ, որոնց թվում էի նաև ես (թեկնածուները առաջադրվել են Երևանի պետական համալսարանի կողմից), կային նաև մասնակիցներ 6 տարբեր երկրներից: Ծրագիրրը կազմված էր դասախոսություններից, տնային առաջադրանքներից, ակտիվ քննարկումերից: Այս ծրագրի ընթացքում ևս առիթ եմ ունեցել ներկայացնել դպրոցը, այլընտրանքային կրթույունը, տեսանյութի միջոցով մեր դասապրոցեսը:
Այս ծրագրի ընթացքում ձեռք բերեցի ինքնավստահություն, նոր մեթոդներ, փորձ, հարուստ ուսումնական նյութեր, ֆրանսերենը կիրառելու առիթ ...
Ծրագրին մասնակցելու համար տրվելու է միջազգային սերտիֆիկատ:

Комментариев нет:

Отправить комментарий