суббота, 19 марта 2016 г.

10 պատճառ ֆրանսերեն լեզու սովորելու համար

1.Լեզու, որով խոսում են ամբողջ աշխարհում:
220 միլիոնից ավելի մարդ խոսում է ֆրանսերեն`աշխարհի 5 մայրցամաքներում: Սովորողների թվով անգլերենից հետո երկրորդ օտար լեզուն է:
2. Աշխատանք գտնելու լեզու է:
Ֆրանսերենի իմացությունը ընդլայնում է միջազգային շուկայում աշխատանք գտնելու հնարավորությունները, ինչպես Ֆրանսիայում այնպես էլ ֆրանկոֆոն երկրներում`Կանադա, Շվեյցարիա, Քեբեք, Բելգիա, Լյուքսեմբուրգ …
3. Մշակութային լեզու է:
Ֆրնսերենը` խոհարարության, նորաձևության, թատրոնի, կերպարվեստի, պարի, ճարտարապետության միջազգային լեզուն է: Ֆրանսերենի իմացությունը հնարավորություն է տալիս ֆրանսիական և ֆրանկոֆոն գրականության, կինոյի, երաժշտության հայտնի գործերը ուսումնասիրել հենց բնագրով: Ֆրանսերենը Վիկտոր Հյուգոյի, Մոլիերի, Լեոպոլդ Սեդարի, Էդիթ Պիաֆի, Ժան-Պոլ Սարտրի, Ալեն Դելոնի, Զինեդին Զիդանի… լեզուն է:
4. Ճամփորդության լեզու է:
Ֆրանսիան ամենաշատ այցելվող երկրներից է`70 միլիոն այցելու տարեկան: Ֆրանսերենով ձեզ կհասկանան Մոնակոյու, Շվեյցարիայում, Կանադայում, Աֆրիկայում, Սեյշելներում…
5. Ֆրանսիական համալսարաններում ուսումը շարունակելու լեզու է:
Ֆրանսերեն խոսելը հնարավորություն է տալիս ուսումը շարունակել ֆրանսիական բարձրակարգ համալսարաններում:
6. Միջաղգային հարաբերությունների լեզու է:
Ֆրանսերենը ՄԱԿ-ի, Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի, Միջազգային Կարմիր խաչի աշխատանքային  և պաշտոնական լեզուն է...
7. Տեղեկատվության լեզու է:
Ֆրանսերենով են միջազգային հայտնի լրատվական միջոցները (TV5, France 24, Radio France Internationale).
8. Հաճելի է սովորել:
Հեշտ է սովորել ֆրանսերեն զվարճանալով` շնորհիվ բազմաթիվ մեթոդների, ինչպես փոքրերի այնպես էլ մեծերի համար:
9. Լեզու է, որի իմացությունը  հնարավորություն է տալիս հեշտ սովորել այլ լեզուներ:
Մասնավորապես ռոմանական լեզուները`իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռումիներեն …, բայց նաև անգլերեն, քանի որ անգլերենի բառապաշարի 50 տոկոսը առաջացել է ֆրանսերենից;
10. Սիրո լեզու է:
Ֆրանսերենը գեղեցիկ է, երգեցիկ, հարուստ և այն համարում են սիրո լեզու:

Комментариев нет:

Отправить комментарий