среда, 27 июля 2016 г.

Ֆրանսերեն լեզվի ծրագիրը 2016-2017 ուսումնական տարում

Սիրելի սովորողներ, ֆրանսերենն անգլերենի հետ միակ օտար լեզուն է, որով խոսում են աշխարհի 5 մայրցամաքներում, ամբողջ աշխարհում ֆրանկոֆոնների թիվը հասնում է 274 միլիոնի և ամեն տարի այդ թիվն աճում է: Այսօր այլևս մեկ լեզու իմանալով ոչ ոքի չես զարմացնի, ցանկալի է իմանալ տարբեր լեզուներ, և պետք է նշեմ, որ ֆրանսերենի իմացությունը հեշտացնում է մի շարք լեզուների ուսուցումը, նույնիսկ այն լեզուներինը, որոնք նույն լեզվաընտանիքից չեն`անգլերեն, ռուսերեն և այլն:Այժմ ներկայացնեմ մի քանի պատճառներ ինչու՞ է այսօր անհրաժեշտ սովորել ֆրանսերեն, թարգմանությունն այստեղ:

 Ավագ դպրոցում ֆրանսերենը երկրորդ օտար լեզու է (ընտրությամբ), խումբ լինելու դեպքում կարող է լինել նաև խորացված ուսուցում: Ֆրանսերենի ուսուցումը կրթահամալիրում կատարվում է նախագծային ուսուցմամբ, նախագիծը կազմելիս կարևորում եմ ուսուցման նոր մոտեցումներն ու մեթոդները, որոնք  դասապրոցեսը դարձնում են ավելի հետաքրքիր, արդյունավետ և գրավիչ: Նախագծերն ընտրելիս, հաշվի եմ առնում նաև սովորողների նախասիրությունները: Ուսուցման ընթացքում կարևորում եմ սովորողի հասկանալու և հաղորդակցվելու կարողությունները և իմ նպատակն է, որպես ամփոփում` որպեսզի յուրաքանչյուր նախագծի վերջում  ամեն սովորող  կարողանա ֆրանսերենով խոսել տվյալ նախագծի թեմայի շուրջ. կարծում եմ հաջողվել է:

Վստահ եմ, որ նոր` 2016-2017 ուսումնական տարում մեր դասերը լինելու են ավելի ոգևորիչ, գրավիչ, ֆրանսերենը սովորելու ենք երգերի, կարճամետրաժ ֆիլմերի, գովազդների, հեքիաթների, զվարճալի պատմությունների, բանաստեղծությունների,տեսանյութերի  միջոցով ստեղծված մանկավարժական նյութերով և, եթե սովորողը լինի ուշադիր, հետաքրքրված և ոգևորված` կունենանք ակնհայտ արդյունք:  Համագործակցում ենք Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հետ, այս տարի կհամագործակցենք նաև Ալյանս Ֆրանսեզի հետ:

Ֆրանսերենի խմբի կատարած աշխատանքներին`թարգմանություններ, այցելություններ, նախագծեր կարող եք ծաոթանալ այստեղ:

2016-2017 ուսումնական տարվա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
 Հարցերի դեպքում գրեք, սիրով կպատասխանեմ`A.marutyan@mskh.am

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, սիրով Աննա Մարության:



Комментариев нет:

Отправить комментарий