понедельник, 12 февраля 2018 г.

Համագործակցություն «Ապրել միասին» նախագծի շրջանակներում




Անի Ասլիկյանը սովորում է  184  դպրոցի  11-րդ դասարանում և ներկայացնում է իր էսսեն՝

«Չկա ավելի հեշտ բան, քան հանդիպել և ընկերանալ, դժվար է մնալ միասին և ապրել խաղաղ»


Կյանքում ամենից թանկ բաներից մեկը ընկերությունն է,քանի որ հենց դրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենանվիրական ու թանկ պահերին: Չկա ավելի հեշտ բան,քան հանդիպել և ընկերանալ, դժվար է մնալ միասին և ապրել խաղաղ:
Ինչպես հաջողության և անհաջողության մեջ են մեզ տվել ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Նա,ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել,որ ինքը երկու հոգի է:Կյանքի առաջնային ու ամենադժվար փորձություններից է հենց այդպիսի մեկին գտնելը:
Ամեն օր մենք ծանոթանում և շփվում ենք տասնյակ մարդկանց հետ, բայց մի որոշ ժամանակ անց դադարում ենք հետաքրքրվել միմյանցով: Սակայն իրական ընկերությունը չի ճանաչում ժամանակ և տարածություն: Այն ոչ թե քայքայվում,այլ ամրանում է բախտի զանազան փորձությունների արդյունքում:
Իսկական ընկեր ունենալու համար ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել:

Комментариев нет:

Отправить комментарий