воскресенье, 14 января 2018 г.

Անիմացիոն դպրոցներ




Картинки по запросу gobelins l'école de l'image
Ֆրանսիական  անիմացիայի  դպրոցները ամբողջ աշխարհում համարվում են առաջատարներից: Ֆրանսիայում առաջին տեղում է Գոբելին՝ անիմացիոն կինոնկարի,լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի, ինտերակտիվ դիզայնի, վիդեոխաղերի, տպագիր եւ մուլտիմեդիա հաղորդակցություն, տեսանյութի ևւ ձայնի դպրոցը: Հիմնադրվել է ավելի քան 50 տարի առաջ,  գտնվում է Փարիզում, ունի 980 սովորող: GOBELINS- ն առանձնանում է ստեղծագործական ինդուստրիայի բնագավառում՝ իր յուրօրինակության  շնորհիվ. այստեղ  ուսումնասիրվում են վիզուալ ստեղծագործության բոլոր ձևերը՝ նկարներից  մինչև  վիրտուալ  իրականություն և այն նորացվում է անընդհատ:
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ գեղարվեստական կրթությունը ամբողջովին փոխվել է: « Թվային միջոցները փոփոխության անփոխարինելի  արագացուցիչներ են»նշում է  Նատալի Բերիան՝ Gobelins-ի տնօրենը: Տեխնիկական  մակարդակում  առաջընթացը  տեղի է ունենում  ծրագրերի, նոր գործիքների  զարգացման շնորհիվ, բայց հատկապես  կարևոր է մանկավարժության դերը:
Դպրոցները ստիպված են նորարարության գնալ, հակառակ դեպքում նրանք դուրս կմնան հասարակության հետաքրքրություններից: Այսօրվա սովորողներն  առաջվանը  չեն, նրանք արդեն գալիս են թվային  միջոցներին տիրապետելով: Ուստի այս հաստատությունը  զինված է նորարար   գործիքներով, ստեղծվել են արտադրական լաբորատորիաներ, որտեղ բոլոր նորարարությունները կարող են փորձարկվել  անմիջապես: Ստեղծվել են համագործակցային և ինքնակրթության պլատֆորմներ:
Այստեղ իրականացվում են նաև  վիրտուալ  դասեր, որոնց  միջոցով  դասավանդողը  դառնում է ոչ թե գիտելիքի ուղիղ  փոխանցողը՝ այլ  պարզապես ուղեկցողը:
Հաջորդ քայլը, որը նախատեսված է Gobelins-ում  «հարմարեցված ուսուցումն» է, որը թույլ կտա  անհատականացնել ուսուցումը  յուրաքանչյուր ուսանողի համար:
«Շատ դպրոցներ ուսուցումն սկսում են  ավանդական մեթոդներով, հետո  անցնում թվային միջոցներին, սակայն Gobelins-ում  մենք մեր սովորողներին տալիս ենք տեխնոլոգիական առաջատար գիտելիք՝յրենց  մասնագիտության մեջ  խորանալու  համար» նշում է  Նատալի Բերիան:

 առաջին դասարանում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը ներկայացնում է իր առանձնահատկությունները, և ոմանք ավելի շատ շեշտադրում են այդ հիմունքների վրա `կապված թվային գործիքների հետ:

 Աղբյուրները՝

Комментариев нет:

Отправить комментарий