среда, 18 октября 2017 г.

Տնային աշխատանք `դեմ թե կողմ


Картинки по запросу devoir domicile pour ou contre Եթե տարրական դպրոցի դասավանդողները տնային առաջադրանքներ են հանձնարարում ուսման մեջ հաջողություն ունենալու նպատակով, ըստ Ջոն Ատիի դա արդյունավետ ստրատեգիա չէ։ Հակարակը դա կարող է արդյունավետ լինել միջին դպրոցում։
Սակայն տնային առաջադրանքներն ունեն այլ գործառույթներ, որոնք կարող են արդյունավետ լինել, և դա կախված է մատուցման ձևից և քանակից։ Տնային առաջադրանքները նաև միջոց են ծնողներին տեղեկացնելու, ինչ է իրենց երեխան անցում, սովորողին ավելի պատասխանատու դարձնելու (ինքնուրունություն, ժամանակի կառավարում, պատասխանատվության զգացում)։
Եթե տնային արաջադրանքներ չկան, ապա կարևոր է ունենալ մեխանիզմ (դպրոց-ընտանիք), որը կնպասրի երեխա֊ ծնող֊դպրոց հարաբերություններին, որպեսզի ծնողը կարողանա ներգրավվի իր երեխայի ուսման մեջ, ծնողի համար առիթ է սովորողին քաջալերելու, արժևորելու ուսումնասիրվող նյութերը և այլն։
Ինձ թվում է հարցը այն չէ տնային տալ թե ոչ, այլ ավելի շուտ այն թե ինչ տիպի, ձևի, և քանակի պետք է լինեն այդ արաջադրանքները։ Օրինակ՝ ուսումնասիրական աշխատանք, որին կարող են մասնակցել նաև ծնողները, կամ տնային ընթերցանության նախագիծ․․․
Քեբեքի որոշ տարրական դպրոցներ, տնային արաջադրանքները փոխարինել են տնային ընթերցանությամբ 15 ֊ 30 րոպե, քանի որ ընթերցանությունը կարևոր պայման է ուսման մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий