четверг, 20 июля 2017 г.

Տպավորություններ բելգիացի ճամբարականներից

Այցելություն  Հայաստան
Ես  այստեղ լավ ժամանակ եմ անցկացրել, ինձ Հայաստանում կարելի է ասել ամեն ինչ  դուր  եկավ, միակ բանը որ այդքան էլ ինձ դուր  չեկավ, այն էր, որ շատ էինք  այցելում  եկեղեցիներ, դրա  փոխարեն կուզենայի Երևանում  կամ Հայաստանի ավելի հեռավոր վայրեր  այցելել:
Ինձ  դուր  եկավ աշխատանքը և պետք է նշեմ, որ  մեր ղեկավարները շատ հարգալից էին  մեր  նկատմամբ: Ցավալի էր, որ ժամանակի  սուղ լինելու  պատճառով, երեխաների  հետ կարողացանք  պատրաստվել միայն ներկայացմանը, չկարողացանք ավելի մտերմանալ:
Ընդհանուր  առմամբ ճամբարն  ինձ  շատ  դուր  եկավ, կարողացանք  կապեր հաստատել  հայերի հետ, բացահայտեցինք  մշակութային  տարբերությունները՝ պար, լեզու…
Շնորհակալ  եմ հնարավորության համար, քանի  որ  ես միայնակ  դժվար թե  գայի Հայաստան: Շնորհակալ  եմ բոլորին, ովքեր  օգնեցին այստեղ  շատ  բան  բացահայտել, դա շատ հարստացնող էր:
Շատ շնորհակալություն, համբույրներ  Ժուլիից:
Ուղևորություն  դեպի Հայաստան
Ժամանելուց  առաջին բանը, որը մտածում էինք ինչպես  կանցնեն  այդ 2  շաբաթները: Լավ ընդունելություն, բայց  դժվար  աշխատանք: Առաջին  օրերին դժվար  էր  աշխատել  արևի  տակ, հոգնում էինք, բայց  ուժ  գործադրելով, կարծում եմ այդ  2  շաբաթվա  ընթացքում  լավ աշխատեցինք: Մի փոքր  դժվար  էր  ինձ համար, քանի  որ  ես  շատ չեմ սիրում շոգը, բայց  ընկերական միջավայրում  դա  էլ էր տանելի, և  առանց վարանելու  կկրկնեի:


Ես  ուրախ  եմ, որ  մասնակցել եմ  այս նախագծին: Ես սիրով բացահայտեցի մեկ  այլ  մշակույթ: Ինձ  հատկապես  դուր  եկան  հայկական ավանդական պարերը  սովորելը: Մեր  այցելած  վայրերը  շատ  հետաքրքիր  էին և  ինձ  հնարավորություն  տվեցին  ճանաչել Հայաստանն ու իր պատմությունը: Միակ  դժվարությունը  շոգն էր, առաջին  օրերին հատկապես,  քանի որ  Բելգիայի  համեմատ  այստեղ  շատ  շոգ է: Ոտելիքներից տպավորիչ  էր  լավաշը, որը  ես  կկարոտեմ: Ինձ դուր  եկան նաև  Հայաստանի բնապատկերները, տպավորիչ  էր  Սևանա լիճ  այցելությունը: Հայաստանից  լավ  հիշողություններ  եմ տանում, հույսով եմ  մի քանի տարի  հետո  կվերադառնամ:
Վելման
Ճամփորդություն  Հայաստան
Ահա  ավարտվեց Հայաստանում  կամավորական ծրագիրը: Բացառիկ փորձառություն: 2-րդ անգամն եմ մասնակցում   նմանատիպ  ծրագրի: Ինձ  համար  նմանատիպ  ծրագրերը  հնարավորություն եմ: Այս ճամփորդության  ժամանակ  ես  կարողացա բացահայտեն   հայկական մշակույթը՝ երգը, պարը…
Այդ ամենն  ինձ շատ  դուր  եկավ, հատկապես  մեր  վերջին փակման  ներկայացումը: Շատ   բաներ  սովորեցի և  իմացա հայերի  մասին օրինակ՝Ցեղասպանությունը:
Կարծում  եմ մեր՝  կամավորականի աշխատանքն օգտակար  էր:
Շնորհակալություն հայերին ընդունելության համար:
Դեհուդ  Կլառա
Ուղևորություն  դեպի Հայաստան
Ահա  ավարտվեց  այս հիանալի բացահայտումներով   հարուստ ճամփորդությունը: Այնքան բան կա պատմելու, գլուխս  լիքն է  հիշողություններով…
Հիանալի պահեր  ենք ապրել, սկսեմ   նրանից, որ  մենք տեսանք հիանալի  Արարատ  սարը՝ հայերի  պարծանքը:  Այդ  սարը  միշտ  այդտեղ  էր  մեզ  հետ: Շատ  վայրեր  ենք  այցելել, բայց  ամենատպավորիչը Ծիծեռնակաբերդի  թանգարանն  էր, որտեղ գիդը  մեզ  պատմեց  Ցեղասպանության մասին:  Սևանա  լիճ  այցելած  օրը  ևս տպավորիչ  էր:
Ես  բացահայտեցի  նոր  մարդկանց, որոնց  կկարոտեմ: Մենք  հիմա  մի  թիմ ենք:  Այս  ճամփորդությունը  միայն  սկիզբն է…
Ես  հիմա ինձ  ավելի  մեծ  ու  հասուն  եմ զգում: Երեխաների  հետ  անցկացրած  ժամանակը  նույնպես  ինձ  շատ  բան  տվեց, ուրախ  եմ որ  նրանց  նոր  բան կարողացա սովորեցնել,  հետք թողնել  Հայաստանում, որը  հարուստ է մշակույթով, արևով և հիանալի սարով: Այս ճամփորդությունը միշտ կմնա  իմ հիշողության  մեջ: Այս երեկո  ես  տխուր  եմ, որ  հեռանալու  եմ Հայաստանից, թողնելու  եմ  խմբի  հետ ապրած  փոքրիկ  կյանքը:
Կեցցե Հայաստանը
Սելին ԷԷկհուտ

Ուղևորություն  դեպի Հայաստան
Անտոնի Կուզիե
Հայաստան  կատարած իմ ճամփորդությունից  համոզվեցի, որ  պետք է  շարունակեմ  կամավորական աշխատանքով  զբաղվել: Հայաստանը  շատ  լավ  երկիր  էր: Քիչ Բելգիացիներ  են այցելում Հայաստան, ուստի ես  քիչ  բան գիտեի այս  երկրի մասին: Այժմ  կարող եմ վստահ  ասել, որ բնապատկերներն  իսկապես  տպավորիչ են: Ինձ  շատ դուր  եկավ թաղամասը, որտեղ  մենք  ապրում  էինք, մեզ ասացին, որ  այդտեղ տուրիստներ  չեն այցելում: Ինձ  դուր  չեկավ  այն, որ որպես  տուրիստ  մարդիկ  մեզ  տարօրինակ էին նայում, և  քանի  որ  լեզուն չգիտեինք  չէինք հասկանում  մարդիկ  մեզ  ինչ  են ասում  և  հակառակը:
Աշխատանքն  իրոք  հեշտ չէր: Մեզ  համար  անսովոր  էր  Հայաստանի  շոգը և  ինձ  համար  շատ  դժվար  էր  այդ շոգին աշխատել: Բայց  իմ  սկզբուլքային  լինելը, ինձ  օգնեց  աշխատել  հանում  խմբի:
Դպրոցը  շատ  գեղեցիկ էր: Իմ դպրոցն  այդպիսին չէր: Տպավորիչ  էր, որ դպրոցում մեզ առաջարկեցին  բազմապիսի  սպորտաձևեր: Երեխաները  ևս տպավորիչ  էին  և  ինձ  շատ  դուր  եկավ  նրանց  հետ  աշխատանքը  և  արդյունքը, որ վերջում  ունեցանք: Հուսամ մի  օր  նույնպես կվերադառնամ  Հայաստան:


Իմ  ճամփորդությունը  ձեր  լավ  երկիր՝Հայաստան
Ես իսկապես  գնահատեցի  ձեր  երկիրը, մշակույթը, այցելությունները, աշխատանքը, բայց հատկապես  հանդիպումը  հայերի  հետ,  ես ձեզ  կհիշեմ  իմ սրտում, բայց  հատկապես  Խորենին, որն  ինձ  սովորեցրեց  աշխատել  ձիերի  հետ, ձիավարություն:Շնորհակալություն ընդունելության համար:

Տամրի  Կենզա

2017 թվականի  Հայաստանի  կամավորական ճամբարը  բացառիկ էր: Չնայած  շատ  շոգ  կլիմային, հեռավորությանը, օտար  լեզվին,  իմ սրտում մնացել  են հանդիպումները, այցելությունները, հիանալի պահերը: Այս  օրերի  ընթացքում ես բացահայտեցի  որ  Հայաստանը  ունի  շատ հարուստ  պատմություն, և  անհնար  է նրանով  չհետաքրքրվել, որպեսզի բացահայտել  մեր բոլորի  Պատմությունը:  Հայաստանը  ունի  բացառիկ  ռելիեֆ: Երևանով  քայլելիս  մենք  նկատեցինք լեգենդար Արարատ սարը, մայրաքաղաքը շատ  գեղեցիկ էր: Ես ծանոթացա  ջերմ  մարդկանց  հետ, շնորհիվ Անիի, Վարդանի, Հայկի, Իռենի  սովորեցի  մի  քանի  հայերեն բառեր: Մեզ  հիացրեցին հայկական երգն  ու  պարը:Շնորհակալություն կազմակերպիչնեին՝ ՀՈՒՋ-ին, mskh-ին  այս արկածն  ապրելու  համար: Հաճույքով  կվերադառնամ  Երևան:

Комментариев нет:

Отправить комментарий