пятница, 12 мая 2017 г.

Այցելություն Ալիանս Ֆրանսեզ







«Գետը քաղաքում» նախագծի  շրջանակներում, այսօր Միջին  և  Ավագ դպրոցի ֆրանկոֆոնների հետ այցելեցինք  Ալիանս  Ֆրանսեզ: Մեր  նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել ֆրանսիացի  կամավորական Անժելիք Մանժնոյի  հետ: Հանդիպումը  մեզ համար  կարևոր  էր  և որպես ֆրանսերեն լեզվի  փորձառություն, և «Գետը քաղաքում» նախագծի  ներկայացում:
Նախ  յուրաքանչյուր  մասնակից  ներկայացավ, պատմեց իր  մասին, ինչու է որոշել սովորել  ֆրանսերեն, ներկայացրեցինք նաև կրթահամալիրը, «Գետը քաղաքում» նախագծը, վերջում  ներկայացրեցինք  ֆրանսերեն երգ: Սովորողները պատրաստել էին  հարցեր, որոնց ֆրանսուհին պատասխանեց  մեծ  սիրով:
Հանդիպեցինք  նաև Ալիանս  Ֆրանսեզի  տնօրեն Սյուզան Ղարամյանի հետ: Նա  մեզ  ներկայացրեց ինչ  գործունեություն է  ծավալում Ալիանս  Ֆրանսեզը, խոսեցինք հետագա համագործակցության մասին:
Անժելիկը պատմեց   իր  մասին և  մեզ ներկայացրեց իր  կողմից  նախապես պատրաստված նյութը  իր  քաղաքի, այնտեղով հոսող  գետերի, էկոլոգիական խնդիրների  մասին:
Նա Բրիտանիայի  Ղդոն քաղաքից էր, որի  միջով  անցնում է 2 գետ՝ Վիլենը՝ 218կմ, և  Նանտ  ու  Բրեստ  քաղաքներն  իրար  կապող  ջրանցքը՝364 կմ: Անցյալում այդ 2 գետերը մարդու  կողմից բազմաթիվ  փոփոխությունների  են ենթարկվել, և  այսօր  նրանք  համարվում են ոչ  բնական գետեր: Վիլենի դեպքում, քանի որ համարվել է վայրի և արագընթաց  գետ կառուցվել են ջուրը  զսպող բազմաթիվ փականներ, որպեսզի հնարավոր լինի նավարկել, որն էլ բերել է էկոլոգիական փոփոխությունների:
Նանտ-Բրեստ ջարանցքի դեպքում  2  քաղաքները իրար միացնելու համար փորվել  են արհեստական ջրանցքներ:Այսօր  փոխված գետերը  փորձում են վերականգնել  և  վերադարձնել գետերի բնական վիճակը:

Ֆրանսիայում  կան ջուրը պաշտպանող օրենքներ  և  յուրաքանչյուր  շրջան պատասխանատու է  իր տարածքով անցնող ջրի  համար, նրանց օգնում են ջրային ոստիկանները:

Комментариев нет:

Отправить комментарий