воскресенье, 2 октября 2016 г.

Ալբանիա կատարած իմ անմոռանալի ճամփորդությունը





Սեպտեմբերի 26-30 Ալբանիայի մայրաքաղաք  Տիրանայում տեղի ունեցավ JEDA ( հեռավար դասեր երիտասարդ դասավանդողների համար ) ծրագրի քննարկմանը նվիրված սեմինար: Սեմինարին մասնակցում էին OIF-ի (ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն) ներկայացուցիչը, CREFECO-ի(Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոն) ներկայացուցիչը, ծրագրին  մասնակցած 6 երկրներից`Հայաստան, Ռումինիա, Ալբանիա, Մակեդոնիա, Մոլդովա, Բուլղարիա, երկուական ֆրանսերենի դասավանդող և այդ երկրների կրթության և գիտության նախարարությունների և ակադեմիաների ներկայացուցիչները, դասընթացը վարած Ռուանի համալսարանի դասախոսները, տնօրենը: Բացման արարողությանը ներկա էր նաև  Ալբանիայում ֆրանսիայի դեսպանը, Ալբանիայի կրթության և գիտության փոխնախարարը, մշակույթի նախարարը:
Սեմինարը բաղկացած էր 2 մասից`յուրաքանչյուր օր 9:00-16:30-ը կլոր սեղան, այնուհետև մշակութային էքսկուրսիաներ:
Քանի որ JEDA ծրագիրն առաջին անգամ էր անցկացվում և կարևորվում է ֆրանսերեն դասավանդողների շարունակական կրթությունը,  պետք էր խորությամբ քննարկել և հասկանալ ծրագրի արդյունավետությունը, դրական ու բացասական կողմերը, արդյունքը և շարունակությունը: Յուրաքանչյուր մասնակից արտահայտել է տարբեր մոդուլների ընթացքում իր ձեռքբերումներն ու տեսակետը, կարևորվել է յուրաքնչյուր մասնակցի կարծիքը: Քննարկումների արդյունքում որոշվել է ծրագիրը շարունակել, որին սիրով համաձայնել եմ մասնակցել:
Ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված  առաջարկների փուլում իմ կողմից  առաջարկ է  եղել փոխանակման ծրագրեր կազմակերպել նաև սովորողների համար, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Կազմակերպիչները խոստացել են հանգամանորեն քննարկել այդ առաջարկության իրականացման հնարավորությունները:
Հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու կրթահամալիրը, ֆրանսերենի բլոգը:
    
Ալբանիան Եվրոպայի զարգացող երկրներից է, ամենուր մեծ թափով շինարարական աշխատանքներ էր ընթանում: Տիրանայից բացի այցելել ենք նաև Շկոդեռ քաղաք, Սկադար լիճ, Ռոզաֆայի ամրոց:
Իմ ճամփորդությունը հարուստ էր տպավորություններով, հետաքրքիր, կարևոր, օգտակար, նոր շփումներով ու ծանոթություններով լի ու անմոռանալի:

Комментариев нет:

Отправить комментарий