Հունիսի 25-29, ժամը 9:00 ֊ 17:00 մասնակցել եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող և Ալիանս ֆրանսեզում իրականացվող վերապատրաստմանը։ Մասնակիցներն էին ֆրանսերեն լեզվի ուսուցիչներ և դասախոսներ ինչպես Երևանից այնպես էլ Հայաստանի մարզերից: Վերապատրաստման թեմաներն էին՝
Ֆրանսիական նոր մեթոդաբանական ձեռնարկների արդյունավետ կիրառումը ֆրանսերենի խորացված դասարաններում:
դասապրոցեսի ճիշտ կազմակերպումը
աշակերտակենտրոն ուսուցումը
Վերապատրաստման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, որին մեր կրթահամալիրը նույպես մասնակցություն է ունենալու: Ֆրանսիայի դեսպան՝Ջոնաթան Լաքոթի հրավերով այցելել ենք նաև դեսպանատուն, որի նպատակն էր ծանոթանալ ֆրանսերեն դասավանդողների հետ: Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել եմ կրթահամալիրը, հնարավորությունները և հրավիրել եմ կրաթահամալիր, որին համաձայնել է: Ինձ համար կարևոր էր ֆրանկոֆոն միջավայրը, կրթահամալիրը ներկայացնելը, հետաքրքիր դարդկանց հետ ծանոթանալը, որը հնարավորություն է համագործակցելու:
Комментариев нет:
Отправить комментарий