вторник, 16 октября 2018 г.

Նախագծային ուսուցման ստուգատես, հոկտեմբերի 22-26

Картинки по запросу «Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան»

 Նախագիծ «Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան»

Նախագծի նկարագրություն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ազնավուր հիմնադրամը կազմակերպել են «Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որը տեղի կունենա Ազնավուր կենտրոնում՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 27-ը: Ցուցահանդեսը ներկայացնում է երկու ժողովրդական ընդվզում, երկու կարևորագույն իրադարձություն Ֆրանսիայի և Հայաստանի պատմության մեջ
Ցուուցահանդեսի  ընթացքում  կցուցադրվեն ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Գրայի հեղափոխական Փարիզը լուսանկարի շարքը և հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի  լուսանկարները՝ 2018 թվականի երևանյան շարժմանը շարքը:  Ցուցահանդեսը կուղեկցվի պատմաբան և կինեմատոգրաֆ Դոմինիկ Բոյի վավերագրական ֆիլմաշարով, վերնագրված «Մայիս 68՝ արտասովոր գարուն», որոնք կցուցադրվեն հերթագայությամբ ողջ ցուցահանդեսի ընթացքում: 


Նախագծի ժամկետը՝ հոկտեմբերի 22, 14:30-17:00

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ:
Արդյունքը՝ նյութերի  հրապարակում  բլոգներում,  ֆոտոշարք:

Комментариев нет:

Отправить комментарий