четверг, 27 сентября 2018 г.

Ֆրանկոֆոնիա 2018, ամփոփում

Картинки по запросу ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով  երևանում

Շուրջտարյա նախագծեր


Հոկտեմբեր

1.  Երաժշտական ատելիե


Ատելյեները կանցկացվեն Ալիանս Ֆրանսեզում՝ հոկտեմբերի 3-5-ը, ժամը՝16:00-18:00 : Իսկ արդեն աշխատանքի արդյունքը Ազատության  հրապարակում ՛՛Ֆրանկոֆոնիայի Ավանում՛՛, հոկտեմբերի 8,9-ին ժամը՝ 18:00-19:00:

Նախագծի  նկարագրություն՝
2018 թվականի Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է լինելու ռեպ-սլամ կարդացող Լինկս Կ-ն /Փարիզ-Մոնրեալ-Լոնդոն/, որը համագործակցելով ֆրանսահայ երգչուհի, երաժիշտ Սևանա Չագրեանի հետ կկազմակերպի սլամ և երաժշտություն գրելու ատելյե: Մասնակիցները միասին կստեղծեն տեքստեր, երգեր, մեղեդիներ ֆրանկոֆոն  մթնոլորտում և կծանոթացեք բեմի գաղտնիքներին: Պարտադիր  պայմանն է. մասնակիցը պետք է տիրապետի  որևէ  երաժշտական գործիքի, կամ  երգի:
Ծրագիրը ֆինանսավորում, աջակցում, համակարգում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայկական Ալիանս Ֆրանսեզը և ԴայլԱյլ Պրոդուկսիոնը:

Մասնակիցներ և համագործակցություն՝
Մասնակիցներն են ֆրանսերենի  խմբի երաժշտությամբ զբաղվող սովորողները, համագործակցում  ենք    կրթահամալիրի այլ երաժիշտ սովորողների  հետ:

Արդյունք՝

Լիլիթ Գաբրիելյանի սլամը Ազատության մասին

Երաժշտական ատելիե Պատրիկի և Սևանայի հետ

Բացահայտում ենք Սլամ երաժշտության գաղտնիքներն ու բեմական արվեստը

2.«Village de la Francophonie»/Ֆրանկոֆոն Ավան/

Комментариев нет:

Отправить комментарий