суббота, 9 июня 2018 г.

Սեն- Լազարի հայկական ակադեմիան.


Վենետիկի  հանրապետության լուծարումից, Իտալիայի թագավորության ստեղծումից և Նապոլեոն  Բոնապարտի կողմից  կրոնական  կառույցներում  ռեֆորմներից  հետո Մխիթարյանների վենետիկյան աբբայությունը մասնատվելու  վտանգի  տակ  էր  հայտնվել,  նաև Իտալիայի  այլ  եկեղեցական ուժերի  կողմից  այն  կարող  էր  փակվել, բռնագրավվել, վաճառվել: Սակայն  ակադեմիա  խույս  է տալիս  նման ավարտից Նապոլեոն  Բոնապարտի կողմից  հրապարակած  կայսերական  հրամանագրի շնորհիվ /1810թ. օգոստոսի 10/ որը  ճանաչեց Մխիթարյանների  գիտական գործունեությունը և շնորհեց ակադեմիական  ինստիտուտի կարգավիճակ: Այդ  բացառիկ որոշումը  Հայրերին հնարավորություն տվեց շարունակել  իրենց գործունեությունն  առանց  մտահոգվելու: 
Այնուհետև  Մխիթարը Կոնստանտնուպոլսում  հավաքեց  մոտ 10 կրթված  երիտասարդների,  որոնք խոստացան բացառապես  նվիրվել  հայկական մշակույթին և  Աստծո փառքին: 
Այդ  ակադեմիան  միշտ պահպանվում է և իր  անդամների  շարքում  ընդգրկում է  ինչպես  հայ,  այնպես  էլ  Մերձավոր Արևելքի մեծանուն  բանասերներ, լեզվաբաններ, պատմաբաններ, հնեաբաններ:
Bazmavep  ամսագիրը, որը Մխիթարյան միաբանության պաշտոնական թերթն է մինչ  այսօր  պարբերաբար լույս է տեսնում՝հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:

Թարգմանության աղբյուրը՝ Jubilé  de l'Ordre  des  Pères mékhitaristes  գրքից:

Комментариев нет:

Отправить комментарий