вторник, 19 июня 2018 г.

Միջազգային նախագծերով ուսուցում

Օր 3
Այսօր նախատեսված  էր ներկայացնել  երեկվա քննարկումների  արդյունքները՝միջազգային  նախագծերի վերաբերյալ:
Հավաքին մասնակցում  էին մանկավարժական  ճամբարի  մասնակից-հյուրերը, կրթահամալիրի օտար  լեզվի  դասավանդողները, հավաքի սկզբում  մեզ  միացավ  նաև  տիար Բլեյանը և կարևորեց, որ պետք է ուսումնասիրել  և  քննարկել նաև ուսումնական պլանները օտար  լեզուների  տեսանկյունից, տվյալ լեզվից մեկից  ավելի դասավանդող  ունենալը, մինչև նոր  ուսումնական տարվա սկիզբը նախագծերի կազմումը, քնարկումը:

Այնուհետև մասնակիցները խմբերով  ներկայացրեցին  իրենց կազմած  նախագծերը, յուրաքանչյուր  խմբի  հետ աշխատել  էր  առնվազն  մեկ օտար  լեզվի մասնագետ:
Մասնակիցները  իրենց նախագծերը հրապարակել  էին  բլոգներում: Նախագծերը տարբեր  էին իրենց  բովանդակությոմբ, բնույթով,  ուղղվածությամբ,  մեթոդներով,  սակայն  բոլորն  էլ հետաքրքիր  էին,  որն  էլ  առիթ  դարձավ արդյունավետ քննարկում-բանավեճի, որից հարստացան նախագծերը:

Ֆոտոշարք








Комментариев нет:

Отправить комментарий