вторник, 8 мая 2018 г.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Ֆրանկոֆոնիայում




Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն

Փոքրատառով ֆրանկոֆոնիան ի նկատի ունի մարդկանց, որոնք ֆրանսերենը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են իրենց առօրյա կյանքում, իսկ մեծատառովը՝ երկրները, կառավարություններն ու պաշտոնական մարմինները, որտեղ ֆրանսերենը պաշտոնական կամ գործնական փոխհարաբերությունների լեզու է: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1970 թվականին և  իր մեջ ներառում է 84 երկրներ և կառավարություններ, 274 միլիոնից ավելի մարդիկ, որոնք օգտագործում են ֆրանսերենը և ընդունում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը, մշակութային և լեզվական տարբերությունները, ժողովրդական կառավարումը, ժողովրդական զարգացումը, մարդու իրավունքների հարգումը, աղքատության կրճատումն ու զարգացումը:
Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության դրոշը նման է` 5 տարբեր գույների աղեղների բաժանված շրջանի, որը խորհրդանշում է 5 մայրցամաքները, Կարգախոսն է՝ «Միասին ազատ, ազատ  ապրելու  համար» :
Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը Միշել Ժանն է 2015 թվականից:
2008 թվականից սկսած Հայաստանը ևս ֆրանկոֆոնիայի անդամ է: Յուրաքանչյուր տարի ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա  շրջանակներում, որը մարտի 20-ին է   բոլոր ֆրանկոֆոն երկրներում տեղի  են  ունենում մի շարք  միջոցառումներ: Հայաստանում ևս Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ Արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների օժանդակությամբ կազմակերպում են  մշակութային միջոցառումներ`թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղաններ, համերգներ, ցուցահանդեսներ:

Յուրաքանչյուր  տարի մեր կրթահամալիրում ևս  նշվում է Ֆրանկոֆոնիայի օրերը ֆրանկոֆոնիա  նախագիծն  իրականացնելու  միջոցով, և ես այդ  նախագիծը, որը  մեր խումբն  ամփոփում է մարտ-ապրիլ ամիսներին  համարում եմ որպես մեկ ուսումնական տարվա աշխատանքների ամփոփում: Նախագծի բովանդակությունը  կազմելիս  շատ  կարևորում եմ ֆրանսերենի խմբի սովորողների  կարծիքներն ու  հետաքրքրությունները, որը շատ  կարևոր է նախագծի հաջող և արդյունավետ ընթացն  ապահովելու  համար: Սովորողներն  իրենց աշխատանքները  ներկայացնում են իրենց  բլոգներում, դպրոցի  կայքում, կրթահամալիրի էլեկտրոնային ամսագրերում, որն էլ ամբողջանում է ֆրանկոֆոնիայի բլոգում:
Այս  նախագծի շրջանակներում իր նպատակն է սովորողներին ներկայացնել, որ Ֆրանկոֆոնիան  միայն ֆրանսերեն  լեզուն չէ, այլ այն  արժեքներն ու գաղափարախոսությունը, որ  ներկայացնում է  ֆրանսիան և  ֆրանսիական  մշակույթը: Ֆրանկոֆոնիա  նախագծի առավելությունն  այն է, որ  միտված է ուսումնասիրելու ֆրանսերեն  լեզուն  ֆրանսիական  մշակույթի  մեջ՝ գրականություն, երաժշտություն, խոհանոց, կինո, թատրոն և այլն: Եվ  ինքս  շատ  կարևորում   եմ մշակույթի  դերը լեզվի  ուսուցման  մեջ, որը  լրացուցիչ  մոտիվացիա  է  առաջացնում  սովորողների  մոտ::
Ամեն  տարի ֆրանկոֆոնիա նախագծի բովանդակությունը կազմված է լինում  տարբեր կետերից և ամփոփման ժամանակ  մեր խումբը  ներկայացնում է մի  քանի առավել ուշադրության արժանի   աշխատանքներ:
2015-2016 թվականի նախագծում  կառանձնացնեմ  հատկապես ֆրանսերեն-հայերեն բանաստեղծությունների  էլեկտրոնային գրքի ստեղծում՝ կարևորելով գրականության դերը ֆրանսերեն լեզվի  ուսուցման մեջ և  բացի թարգմանչական  հմտություններից  սովորողները ճանաչեցին   նաև ֆրանսիացի հայտնի գրողներին և բացահայտեցին ֆրանսիական  պոեզիայի նրբերանգները:
2016-2017 թվականի նախագծում ունեցանք  ֆրանսալեզու թատրոնի ներկայացում՝ Ֆրանսիայի խորհրդանիշները  վերնագրով:  Նախագծի ընթացքում ուսումնասիրեցինք ֆրանսիայի խորհրդանիշները, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում և միտք առաջացավ այն վերածել թատերական ներկայացման: Միջավայրը ևս շատ կարևոր էր, դասընթացը թատերասրահում անցկացնելը օգնեց, որպեսզի սովորողները լինեն ավելի անկաշկանդ և բնական: Այս ամենին ավելացան նաև աքսեսուարները, ֆրանսիական շունչ հաղորդող երաժշտությունը, մեծ ցանկությունը և ստացանք այն ինչ ուզում էինք : Լեզվի  ուսուցման  մեջ թատրոնի  դերը ևս  շատ կարևոր է, քանի որ  այն  հնարավորություն է տալիս  լեզուն  սովորել  խաղալով, միաժամանակ բացահայտելով լեզվի մշակութային, հասարակական, էմոցիանալ  կողմերը:
2017-2018 թվականի  նախագիծը  կազմված  էր 2 տարբեր,  բայց  միմյանց լրացնող նախագծերից՝ Ֆրանկոֆոնիա 2018 և Ապրել միասին : Ֆրանկոֆոնիա 2018 նախագծում  առանձնացնում եմ հատկապես Միասին ազատ, ազատ ապրելու համար տեսահոլովակը, որտեղ սովորողները սովորողները ներկայացնում են, ինչ է իրենց համար նշանակում միասին ազատ արտահայտությունը:
2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ իրականացրեցինք  նաև Ապրել միասին նախագիծը, որն աչքի ընկավ  բազմաթիվ համագործակցություններով՝ կրթահամալիրում և կրթահամալիրից  դուրս: Ուսումնասիրվեցին և թարգմանվեցին  ազատության մասին  մի շարք բանաստեղծություններ, ասույթներ, որոնք էլ հետո որպես վերնագրեր  դարձան  էսսեներ և թարգմանվեցին 6 տարբեր լեզուներով:
Ֆրանկոֆոնիան լավ առիթ է համակողմանի և հետաքրքիր մեթոդներով ֆրանսերեն սովորելու, իսկ այս տարվա նախագծերը նաև առիթ դարձան աշխարհին, մարդկությանն ու նրա մի քանի խնդիրներին ավելի լայն հայացքով նայելու և դրանց նկատմամբ վերաբերմունքը ճշտելու, ինչը միանգամայն համընկնում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության նպատակների հետ։

Комментариев нет:

Отправить комментарий