пятница, 6 апреля 2018 г.

Գնահատումը որպես ուսումնական գործընթացի կարևոր տարր

Картинки по запросу evaluation des eleves


Գնահատումը դասավանդողին հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու մինչ այդ պահը սովորողի ունեցած գիտելիքի մասին, ինչն էլ հեշտացնում է սովորողին ուղղորդելը նրա ուսման մեջ, ծրագրելը նրա ուսումնական հետագա պրոցեսը: Ճիշտ գնահատումը սովորողին ոգևորում է, վստահություն է ներշնչում իր ուսումնական ծրագրի, մեթոդի նկատմամբ, ապահովում է առաջընթաց: Գնահատումը տեղեկացնում է նաև ծնողին երեխայի հաջողությունների, ինչպես նաև անհաջողությունների մասին: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, գնահատումը որպես գործիք պետք է ծառայի ուսուցմանը և բխի սովորողի շահերից՝ ուսուցումը և գնահատումը պետք է ունենան միևնույն նպատակները և տարբեր պիտի լինեն յուրաքանչյուր սովորողի համար: Բայց նույնիսկ այս բոլոր պայմանների պահպանման դեպքում գնահատումը մնում է ուսումնական գործընթցի անհարթ կողմերից մեկը։ Թեման արդիական է նաև այլ երկներում, մասնավորապես ֆրանսիայում, ինչի վկան «Le Monde» հայտնի ամսագրի «Կրթություն» բաժնում լրագրող Օղելի Կոլասի հրապարակած հոդվածն է, որ անդրադառնում է Ֆրանսիայի կրթության նախարարության հրամանին, և Քեբեքում կրթական հաջողություններով զբաղվող կենտրոնի անդամ Բրունո Ուբերի հոդվածը։ Ուսումնական հաստատություններում, ինչպես գրում է «Rire»[1] ամսագիրը, բազմապիսի գնահատման ձևեր են օգտագործվում, բայց ամենահայտնին և օգտագործվողը, այսպես կոչված, ամփոփիչ գնահատումն է: Այս գնահատումը հնարավորություն է տալիս հաստատելու, թե ինչ է աշակերտը սովորել հաջորդ տարի տեղափոխվելու և հատկապես դիպլոմ ստանալու համար: Այս իմաստով, ամփոփիչ գնահատման հիմնական նպատակն է ցույց տալ ուսումնառության զարգացումը մի ինչ-որ փուլի համար: Արդեն մի քանի տարի է՝ բարեփոխումներ են տեղի ունենում ուսումնական գործընթացի գնահատման մեջ։ Ամփոփիչ գնահահտմանը հակադրվում է ձևավորվող գնահատականի մեթոդը: Օղելի Կոլասը վերոհիշյալ հոդվածում գրում է. «Ընհանրապես ուսուցման պրոցեսի գնահատումը հնարավորություն է տալիս հավաքելու, վերլուծելու, մեկնաբանելու ձեռքբերումները, որոնք հետագայում կարևոր դեր են խաղում մանկավարժական որոշումների մեջ։ Դրա համար էլ ուսումնական բարեփոխումներն առաջարկում են բազմաթիվ տարբերակներ, մասնավորապես՝ ամփոփիչ գնահատումից անցում կատարել սովորողի ընդհանուր հմտությունների վրա հիմնված գնահատման, քանի որ կոնկրետ գնահատականները չեն կարող լինել օբյեկտիվ, շատ տեղեկություն տալ սովորողի գիտելիքների մասին, ավելին՝ դրանք կարող են դեմոտիվացնել սովորողին»[2]։ Երբ կրթական համակարգն ընդունում է ամփոփիչ գնահատման ձևը բազմաթիվ ուսուցիչներ իրենց պարտավորված են զգում դասավանդել «քննության համար», իսկ աշակերտների համար դրա արդյունքում ստացած գնահատականը կարող է սթրես լինել։ Ամփոփիչ գնահատման ժամանակ սովորողը իմանում է իր սխալները, բայց նա չի կարող իմանալ այդ սխալի պատճառը, քանի որ ամփոփիչ գնահատման համար. 
  • սահմանում ենք՝ ինչ գիտի կամ չգիտի սովորողը
  • տեղեկացնում ենք ձեռք բերված կամ չընկալված գիտելիքի մասին։ 
Ի հակադրություն ամփոփիչ գնահատմանը՝ ձևավորվող գնահատումը  բաղադրվում է ինտերակտիվ գնահատումներից, որոնք ցույց են տալիս սովորողի ուսուցումն ու առաջընթացը՝ օգնելով բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ուսումնական կարիքները և համապատասխանաբար դասավանդումը հարմարեցնել յուրաքանչյուր աշակերտին: Այս գնահատումն այդպիսով հնարավորություն է տալիս սովորողին ճանաչելու իր թույլ, ինչպես նաև ուժեղ կողմերը և արձանագրելու սեփական առաջընթացը: Այս դեպքում դասավանդողները կարող են լինել ավելի ճկուն՝ իրենց մանկավարժությունը հարմարեցնելով սովորողի արդյունքների բարելավմանը, նվազեցնել սուբյեկտիվությունը և օգնել նրանց սովորելու ավելի լավ, հաղթահարելու դժվարությունները: Ձևավորվող գնահատման մեջ կարևոր են մեկնաբանությունները: Գնահատման այս  ձևը ենթադրում է.
  • բացատրել յուրացված կամ սպասված արդյունքը
  • նկարագրել այն, ինչ սովորողը պիտի կատարի
  • ներդնել այլընտրանքային և ավելի արդյունավետ մեթոդ
  • կրթական համակարգը ճկուն լինի՝ մշտապես առաջարկելու բարեփոխումներ։
Ձևավորվող գնահատման առավելություններն  ավելի շատ են: Այն  դառնում է ուսուցման կենտրոնական տարրերից մեկը, քանի որ թույլ է տալիս սովորողներին վստահ գործել, նաև խրախուսում է ընդունել իրենց սխալները: Գնահատման նմանատիպ մոտեցումն իր դրական ազդեցությունն է ունենում սովորողի մոտիվացիայի, ինքնագնահատականի բարձրացման, իր ունակությունների նկատմամբ վստահության բարելավման վրա:  Իմ օրինակով կարող  եմ հաստատել, որ երբ սովորող-դասավանդող քննարկման և մեկնաբանման արդյունքում է ձևավորվում գնահատականը, մշտապես  բխում է սովորողի  շահերից, քանի  որ այդ դեպքում գնահատականը և՛ ուղղորդում, և՛ ոգևորում է  նրան:
Արդյունքում ուսուցիչը օգնում է սովորողներին սեփական ուսումը ինքնուրույն կառավարելու համար վստահություն ձեռք բերել իրենց գիտելիքների ու հմտությունների նկատմամբ՝ զարգացնելով ինքնագնահատման հմտութուններ, օգնելով նրանց մշակել ռազմավարություն։ Դասապրոցեսում ստեղծում են ուսումնական իրավիճակներ, ոչ թե սովորեցնում քննությունների համար անհրաժեշտ նյութը:
Այսպիսով սովորողներն ուսուցումը կդիտարկեն որպես գործընթաց, որով ակտիվորեն կկարողանան կառուցել ու մշակել իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Մեր կրթահամալիրում ուսումնական ծրագրի հետ զուգահեռ տարբերվում է նաև գնահատման պրոցեսը: Սովորողնորը գնահատվում են ըստ նախագծերին մասնակցության և բլոգում արտացոլվող աշխատանքների: Ինքս սովորողներին գնահատելիս յուրքանչյուրին յուրովի եմ մոտենում, քանի որ այդ գնահատականը յուրաքանչյուրի համար տարբեր նշանակություն ունի: Եղել են նաև դեպքեր, երբ սովորողներն իրենք են իրենց գնահատականը նշել։ Այդ դեպքում պայմանավորվել ենք, որ մյուս գնահատման ժամանակ նրանք պետք է բավարարած լինեն իրենց նշած գնահատականի պահանջները։ Գրեթե միշտ այդ մեթոդը արդարացված է եղել:
Ուսուցչի գնահատականը սովորողների աշխատանքում կենսական դեր է խաղում, ուստի այն պետք է լինի ժամանակին, ճշգրիտ և պետք է պարունակի ապագա աշխատանքը բարելավելու խորհուրդներ:


Комментариев нет:

Отправить комментарий