
Այսօր մեդիակենտրոնում Հայ֊Բելգիական ճամբարի հետագա համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՈՒՋ֊ի նախագահ պարոն Ս․ Ստեփանյանի և Ֆրանսիական համալսարանի կազմակերպիչ ուսանողների հետ։ Ներկա էին նաև կրթահամալիրի պատասխանատու կազմակերպիչները։ Ներկայացվեցին ճամբարի ընթացքում առաջացած խնդիրներն ու առավելությունները, որպեսզի հետագայում կազմակերպվող ճամբարն ավելի արդյունավետ լինի։ Քննարկումն անցավ կառուցողական միջավայրում։