среда, 1 ноября 2017 г.

Ատեստավորում 2016-2017

Առաջադրանքներ

  1. Իրավական բաժին
  • ՀՀ օրենքը հանրակրթության մասին

ՀՀ օրենքը հանրակրթության մասին —  կարդացել եմ, գիտեմ:


  • Փոփոխություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությունում


Մանրամասն ծանոթացել եմ Կրթահամալիրի Կանոնադրության ինչպես նախկին, այնպես էլ ներկա՝ Կառավարության կողմից ՀՀ ԿԳՆ 15.05.2017թ. N 533-ն հրամանով հաստատված փոփոխություններին:

Փոփոխությունները վերաբերվում էին նոր իրողություններին ու մանկավարժական-փորձարարական նոր հնարավորություններին: Փոփոխությունների հիմնական հատվածը բաժին է ընկնում Կրթահամալիրի նոր կառուցվածքային կազմակերպմանը և կրթական տարբեր՝ այդ թվում լրացուցիչ ծրագրերի իրականացմանը: Կրթահամալիրի Կանոնադրության փոփոխությունները համապատասխանեցված են նաև ՀՀ Կրթության և ՀՀ Հանրակրթության մասին օրենքներում առկա փոփոխություններին:

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում, 2017-2018թ. ուսումնական պլաններում, ուսումնական պլաններով որոշված կարգերում փոփոխությունների առաջարկ.


  • Աշխատողի գործող Էլ. փոստի հետ կիրառել նաև g-mail՝ ցանցը, քանի որ ունենք աշխատողներ, ովքել աշխատում են նաև այդ տարածքում: Նրանց կարելի է տալ հնարավորություն:
  • Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ.

Այստեղ նշվում է, որ սովորողի և դասավանդողի մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է: Կրտսեր դպրոցներում սովորողների մասնակցության խնդիր գրեթե չկա, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում կա: Կարծում եմ` կարգը կարելի է համապատասխանեցնել առկա իրավիճակին:

2. Տեխնոլոգիական բաժին
Դասավանդողի բլոգի քարտեզ
Ֆրանսերեն լեզվի բլոգ
Գրքեր, ուսումնական հասցեներ
Տարրական գիտելիքներ
Թարգմանություններ, նախագծեր, արդյունքներ
Խաղեր
Իմ կողմից  ստեղծված  դասեր
Ծրագիր, օրացույց
Վարժություններ
Ֆրանսիա
Քերականություն
Հեքիաթներ
Ֆրանսիական պոեզիա
Երաժշտություն
Իմ մասին
Ֆրանկոֆոնիա
Միջին դպրոց
10, 11, քոլեջ
12 -րդ դասարան

Տեսադաս

Հոդված

Комментариев нет:

Отправить комментарий