пятница, 25 августа 2017 г.

Նախատեսվող նախագծեր

1. Նախագիծ « Եվրոպական լեզուների օր»

Մասնակիցներ - Ֆրանսերենի  խմբի սովորողներ 
Նախագծի նպատակը - Քանի որ համարվում է, որ տարբեր  լեզուների  իմացումը մտերմացնում է մարդկանց մշակույթը, սովորողները ֆրանսերենով  կուսումնասիրեն և կներկայացնեն  ասույթներ  ընկերության մասին:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը,  ծանոթանում  մշակույթի առանձնահատկություններին:
Նախագծի բովանդակությունը` http://lesbeauxproverbes.com/tag/amitie/
Արդյունքը՝ սեպտեմբերի 26-ին մասնակցություն  նախատեսվող  միջոցառումներին:

Նախագծի իրականացման ընթացքում կկատարենք  նաև  լեզուների մասին հետաքրքիր թարգմանություններ  MosaLingua կայքից, որոնք կհրապարակենք կայքում և բլոգներում:
Արդյունքը՝
 Ինչու է կարևոր  օտար լեզու  սովորելը:

Որքան ժամանակ է պետք օտար լեզու սովորելու  համար:



2. Նախագիծ   « ֆրանսերենը  երգերով»

Մասնակիցներ - միջին, ավագ դպրոցի  սովորողներ 
Նախագծի նպատակը -  նախագծի ընթացքում սովորողները ձեռք են բերում ընթերցանության, թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը, սովորում են ֆրանսերեն երգ:
Նախագծի իրականացման ընթացքը - երգի տեքստի ընթերցում, թարգմանություն, ճիշտ  երգեցողություն, .բեմադրության  ներկայացում:
Նախագծի բովանդակությունը`
միջին դպրոց՝

Sur le pont d'Avignon

Ավագ դպրոց՝
Արդյունքը՝  կունենանք օտարալեզու երգեր:  Միջին  դպրոցի  սովորողները  կներկայացնեն  երաժշտական թատրոն:

3. Նախագիծ   « Միացեք մեզ սովորենք ֆրանսերեն»

Մասնակիցներ - 12-րդ դասարանի Ֆրանսերենի  խմբի սովորողներ 
Նախագծի նպատակը - ցույց տալ  ֆրանսերենի առավելությունները, որ այն կարող է միավորել  մարդկանց:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սցենարը  գրում են սովորողները և  թարգմանում  ֆրանսերեն:
Նախագծի բովանդակությունը- սցենարի բեմադրություն, նկարահանում
Արդյունքը՝ կունենանք  տեսահոլովակ՝ ստեղծված, թարգմանված,բեմադրված և նկարահանված  սովորողների  կողմից:


4. Նախագիծ   « rfi.fr և tv5monde.com  ռադիո- ժուրնալներ» 

Մասնակիցներ - Ֆրանսերենի  խմբի սովորողներ  
Նախագծի նպատակը - ծանոթանալ աշխարհում  տեղի  ունեցող  իրադարձություննեին, նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողները  ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը
Նախագծի իրականացման ընթացքը - գտնել համապատասխան  նյութեր, դարձնել  ուսունական, թարգմանել:
Նախագծի բովանդակությունը- rfi.fr և tv5monde.com  
Արդյունքը՝ կունենանք թարգմանություններ, որոնք կհրապարակեն սովորողների  բլոգներում,  կայքում, ամսագրերում:
Արդյունքը՝
Նոր տիպի  սրճարաններ:

Գյուղատնտեսություն տանիքի վրա

Комментариев нет:

Отправить комментарий