четверг, 17 августа 2017 г.

Հրավիրում ենք սովորելու ֆրանսերենի ակումբում




Սիրելի սովորողներ, ֆրանսերենը այն օտար լեզուներից է, որով խոսում են աշխարհի 5 մայրցամաքներում, ամբողջ աշխարհում ֆրանկոֆոնների թիվը հասնում է  900 միլիոնի և ամեն տարի այդ թիվն աճում է: Այսօր այլևս մեկ լեզու իմանալով ոչ ոքի չես զարմացնի, ցանկալի է իմանալ տարբեր լեզուներ, և պետք է նշեմ, որ ֆրանսերենի իմացությունը հեշտացնում է մի շարք լեզուների ուսուցումը, նույնիսկ այն լեզուներինը, որոնք նույն լեզվաընտանիքից չեն`անգլերեն, ռուսերեն և այլն:Այժմ ներկայացնեմ մի քանի պատճառներ՝ ինչու՞ է այսօր անհրաժեշտ սովորել ֆրանսերեն, թարգմանությունն այստեղ:
Կրթահամալիրի ավագ դպրոցում ֆրանսերենը ուսուցանվում է որպես ընտրությամբ երկրորդ օտար լեզու։ Ֆրանսերենի ուսուցումը կրթահամալիրում կատարվում է նախագծային ուսուցմամբ, նախագիծը կազմելիս կարևորում եմ ուսուցման նոր մոտեցումներն ու մեթոդները, որոնք  դասապրոցեսը դարձնում են ավելի հետաքրքիր, արդյունավետ և գրավիչ: Նախագծերն ընտրելիս, հաշվի եմ առնում նաև սովորողների նախասիրությունները: Ուսուցման ընթացքում կարևորում եմ սովորողի հասկանալու և հաղորդակցվելու կարողությունները, նախագծի ամփոփման վերջում նախագիծը ֆրանսերոնով ներկայացնելու հմտությունները:
Ֆրանսերենի դասավանդման  մեջ անփոխարինելի է  ֆրանկոֆոնների  դերը, որը  մեր  սովորողների  համար  դառնում է  կարևոր փորձառություն: Նշեմ դրանցից մի քանիսը.



Յուրաքնչյուր  տարի  մեր  ֆրանկոֆոնների ակումբի հետ  նշում ենք նաև ֆրանկոֆոնիայի  միջաազգային  տոնը, որի  ընթացքում  իրականացնում ենք  մի  շարք  հետաքրքիր նախագծեր: Տեսեք հղումով:
Ֆրանսերենի խմբի կատարած աշխատանքներին`թարգմանություններ, այցելություններ, նախագծեր կարող եք ծաոթանալ այստեղ:
Ֆրանսերեն լեզվի  ծրագիր:
 Հարցերի դեպքում գրեք, սիրով կպատասխանեմ`
A.marutyan@mskh.am
Ֆրանսերենի բլոգ՝http://franseren.blogspot.am/
Բոլորին մաղթում եմ հաջողություն և սպասում ֆրանսերենի ընտրությամբ իմ խմբում








Комментариев нет:

Отправить комментарий