среда, 10 мая 2017 г.

Ամփոփում 2016-2017

2016-2017 ուսումնական տարին կարող եմ համարել  հաջողված, քանի որ աճ  ենք  ունեցել սովորողների  թվի  մեջ,  ֆրանսերենը ավելի մեծ  տարածում է  գտել կրթահամալիրում,  իրականացրել ենք  մի  շարք նախագծեր և   գրանցել ենք  լավ արդյունքներ:

Կրթահամալիրի ավագ դպրոցում ֆրանսերենը ուսուցանվում է որպես ընտրությամբ երկրորդ օտար լեզու, իսկ Միջին դպրոցում՝ընտրությամբ  գործունեություն և այն կարող են ընտրել նաև սկսնակ սովորողները: Նման պայմանների դեպքում հաճախ սովորողների լեզվի իմացության մակարդակը տարբերվում է և դասարանը կազմված է լինում խառը կարողություններով սովորողներից: Նման դեպքում դասը բոլորի համար հետաքրքիր և օգտակար անցկացնելու համար դասավանդողը դիմում է տարբեր մեթոդների և միջոցների, որոնցից ամենաարդյունավետը նախագծերով  ուսուցումն է:
Ֆրանսերենի դասավանդման  մեջ  ես  ավելի շատ կարևորում եմ բանավոր հաղորդակցումը և այդ առումով անփոխարինելի է  ֆրանսիացիների  դերը: Այս  տարի ունեցել ենք 2 հանդիպում, որոնք եղել  են մեզ համար կարևոր փորձառություն՝ հանդիպում Ալեքսի  Պոլի և Անժելիք Մանժլոի հետ:

Ֆրանկոֆոնիա նախագծի ընթացքում ուսումնասիրեցինք նաև ֆրանսիայի խորհրդանիշները, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում և միտք առաջացավ այն վերածել թատերական ներկայացման: Յուրաքանչյուր սովորող ստացավ իր նածընտրած խորհրդանիշի դերը և հենց իր բառերի վրա սովորեց ճիշտ կարդալու կանոնները, բառապաշարը, թարգմանությունը և իհարկե ծանոթություն ֆրանսիական մշակույթին:
Միջավայրը ևս շատ կարևոր էր, դասընթացը թատերասրահում անցկացնելը օգնեց, որպեսզի սովորողները լինեն ավելի անկաշկանդ և բնական: Այս ամենին ավելացան նաև աքսեսուարները, ֆրանսիական շունչ հաղորդող երաժշտությունը, մեծ ցանկությունը և ստացանք այն ինչ ուզում էինք :
Նախագծում ներկայացրեցինք նաև ՝ ինչ է ֆրանկոֆոնիան և ինչ գործառույթներ է իրականացնում, պատճառներ ինչու սովորել ֆրանսերեն և երաժշտական համար:
Արդյունքում ունեցանք ֆրանսալեզու թատրոն-ներկայացում:

Ընթացքում է նաև  ՛՛Գետը քաղաքում՛՛  նախագիծը, որը  ևս հաջողություն է գրանցում:

Комментариев нет:

Отправить комментарий