среда, 12 апреля 2017 г.

Ֆրանսիայի խորհրդանիշները

Картинки по запросу symbole de la france

Ֆրանսիայի խորհրդանիշները վիճում են թե նրանցից ո՞վ է  ամենագլխավորը:

1.Աքաղաղ
-Բարև  ես պարոն Աքաղաղն  եմ:  Ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը: Աքաղաղը  Գալիայի խորհրդանիշն էր, քանի որ լատիներենում գալիացի/ ֆրանսիացի/ բառը   նշանակել է նաև  աքաղաղ:

2. Բագետ
-Կներես պարոն ոչ,ոչ,ոչ
Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Իմ անունը օրիորդ Բագետ է
Ինձ  գնահատում են ամբողջ աշխարհում
Ես էլեգանտ  եմ:

3. Ռոքֆոր
Օ՜, ոչ
-Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը:
Իմ անունը Ռոքֆոր է:
Ես ուժեղ եմ և շատ  համեղ:
Նույնիսկ  ասում են, որ Ֆրանսիայում տարվա ամեն օրը իրեն հատուկ պանրի տեսակ ունի:

4. Կրուասան
-Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը:
Իմ անունը կրուասան է:
Կրուասանը Ֆրանսիայում ամենահայտնի և ճանաչված հացաբուլկեղեն է:

5. Էֆելյան աշտարակ
-Ինչպե՞ս թե
Այդ ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Ես օրիորդ  Էֆելյան աշտարակն եմ
Ես բարձրահասակ եմ իմաստուն: Ինձ անվանում  են երկաթյա տիկին:

6. Նապոլեոն
-Լռություն, ոչ  մի  ձայն: Ես եմ Ֆրանսիայի խորհրդանիշը
Ես  Ֆրանսիայի ամենահայտնի գեներալն եմ:

7. Վեցանկյուն (Ֆրանսիայի աշխարհագրական տեսքը ֆարտեզի վրա)
-Կներեք, բայց Ֆրանսիան  ես եմ:
Քանի որ դուք ինչքան էլ վիճեք  բոլորդ էլ  իմ ներսում են գտնվում:




 

 


 

Комментариев нет:

Отправить комментарий