воскресенье, 20 декабря 2015 г.

Ամանորը Ֆրանսիայում

Ինչպես են Ամանորը տոնում Ֆրանսիայում


Ֆրանսիայում Ամանորը տոնոում են դեկտեմբերի 24-ին` երեկոյան` ընտանիքումԱմանորը նախ և առաջ ընտանեկան տոն է, որի անդամները հավաքվում են տոնական ընթրիքի շուրջ: Ամանորին բնորոշ կերակուրները հետևյալներն են` նախ խմում են շամպայն, որը բացառապես տոնական  խմիչք է,  հետո ուտում են ծովամթերք` հատկապես ոստրեր և ծխեցված սաղմոն: Այնուհետև, որպես հիմնական ուտեստ պատրաստում են թռչնամիս, մասնավորապես հնդկահավ և բադ: Հետո պանիր, որը ուղեկցվում է աղցանով և վերջապես ավանդական, տոնական խմորեղեն` շոկոլադով, վանիլով կամ մրգերով:
Բոլորի տներում կա հիասքանչ եղևնի, որը զարդարված է լինում  խաղալիքներով և շղթաներով: Եղևնու տակ դնում են արհեստական նվերներ, որը կարծես Ձմեռ Պապն է դրել: Երեխաները գրում են նամակներ Ձմեռ պապին, որպեսզի խնդրեն այն նվերները, որոնք ցանկանում են: Նրանք դնում են նաև մի զույգ գուլպա եղևնու մոտ, որտեղ Ձմեռ Պապը սովորաբար դնում է շոկոլադ: Նվերները բացվում են դեկտեմբերի 25-ի առավոտյան, բայց  երբեմն` դեկտեմբերի 24-ի գիշերը: Ամանորին ֆրանսիացիները սիրում են միմյանց նվիրել շոկոլադ:

Ֆրանսերենից նյութը թարգմանեցին 10-11-րդ դասարանի սովորողները:

Комментариев нет:

Отправить комментарий